
Visa-ն ամփոփել է եռամսյակային գործունեության ֆինանսական արդյունքները
Աշխարհի խոշորագույն վճարային համակարգը ներկայացնող Visa ընկերությունն ամփոփել է 2014 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 8,8%-ով և կազմել 1,41 մլրդ ԱՄՆ դոլար կամ 2,2 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի մասով: Միևնույն ժամանակ, եռամսյակային հասույթն աճել է 11%-ով և կազմել 3,16 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում Visa քարտերով վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար: