Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Apple կորպորացիայի բաժնետոմսերը թարմացրել են պատմական առավելագույն ցուցանիշը
14/10/2026 11:56
Կիսվել

Apple կորպորացիայի բաժնետոմսերը թարմացրել են պատմական առավելագույն ցուցանիշը

iPhone-ի և այլ սարքերի արտադրող Apple-ի (AAPL) բաժնետոմսերը գրանցել են նոր ռեկորդային ցուցանիշ։ Հոկտեմբերի 13-ին NASDAQ բորսայում ընկերության բաժնետոմսերն աճել են 1.7%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 348.15 դոլարի։

Բաժնետոմսերի աճը գրանցվել է Apple-ի՝ «խելացի տան» համար նախատեսված նոր արտադրանքի շնորհանդեսի ֆոնին։ Դրանց թվում է Apple HomeView կառավարման կենտրոնը, որը համալրված կլինի արհեստական բանականության կատարելագործված հնարավորություններով վիրտուալ օգնական Siri-ով։ Սարքը հիմնականում օգտագործում է ձայնային հրամաններ՝ առանց ձեռքի միջամտության, ինչպես նաև դեմքի ճանաչման տեխնոլոգիա՝ թույլ տալով օգտատերերին, ի թիվս այլ գործառույթների, կառավարել դռան զանգերը, թերմոստատներն ու խելացի կողպեքները։ Արտադրանքը վաճառքի կհանվի նոյեմբերի 13-ին։ Ընկերությունը ներկայացրել է նաև HomePod mini 2-ի՝ նորացված խելացի բարձրախոսը և Apple TV 4K նոր սարքավորումը։

IPO-ից ի վեր, Apple-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 1482%-ով։ Ընկերությունը բորսա է դուրս եկել 1980 թվականի դեկտեմբերին, և դրա տեղաբաշխումը դարձել է ԱՄՆ-ում վերջին 24 տարվա ընթացքում ամենախոշորը։

Ներդրողներին առաջարկվել է 4.6 մլն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի դիմաց 22 դոլար գնով։ IPO-ից հետո Apple-ի շուկայական արժեքը կազմել է 1.8 մլրդ դոլար։

IDram

Հուլիսին Apple-ը դարձել է երկրորդ ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցել է 5 տրիլիոն դոլարը։ Այդ սահմանագիծը հատած առաջին ընկերությունը NVIDIA-ն էր։

Ներկայում Apple-ը շուկայական կապիտալիզացիայով աշխարհի հանրային ընկերությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ աշխարհի հինգ ամենաթանկ հանրային ընկերությունների ցանկն ունի հետևյալ տեսքը՝

NVIDIA՝ 5.45 տրիլիոն դոլար,

Apple՝ 5.04 տրիլիոն դոլար,

Alphabet՝ 4.29 տրիլիոն դոլար,

Microsoft՝ 4.07 տրիլիոն դոլար,

Amazon՝ 2.82 տրիլիոն դոլար:

Apple-ի շուկայական արժեքը 1 տրիլիոն դոլարի սահմանագիծը հատել է 2018 թվականի օգոստոսին։ 2020 թվականի օգոստոսին ընկերության կապիտալիզացիան հասել է 2 տրիլիոն դոլարի։ 2022 թվականի հունվարին դրա շուկայական արժեքը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը, իսկ 4 տրիլիոն դոլարի սահմանագիծը հաղթահարվել է 2025 թվականի հոկտեմբերին։

Տարեսկզբից iPhone արտադրողի բաժնետոմսերն աճել են ավելի քան 27%-ով։ Apple-ի ֆինանսական տարին ավարտվել է սեպտեմբերի 30-ին, և ընկերությունը ֆինանսական արդյունքները կհրապարակի մի քանի շաբաթ անց։

Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետների կանխատեսումների համաձայն՝ ընկերության տարեկան հասույթը կաճի 15%-ով։ Ակնկալվում է, որ հասույթի աճի տեմպը 2027 ֆինանսական տարում կդանդաղի՝ հասնելով 10%-ի, իսկ 2028 ֆինանսական տարում կկազմի 7.8%։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76