Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում
14/10/2026 13:07
Կիսվել

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական  կրթության զարգացմանը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը  Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան 163 և Երևանի Զորայր Խալափյանի անվան 156 հիմնական դպրոցներին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները։

Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին ծանոթանալ տիեզերական սարքաշինությանը ոչ միայն տեսական, այլև կիրառական ձևաչափով։ Աշակերտները հնարավորություն են ստանում աշխատել ուսումնական արբանյակի, վերգետնյա կայանի և հարակից սարքավորումների հետ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և ինժեներական հմտությունները։

«Ucom-ի համար տեխնոլոգիական կրթության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք դպրոցականներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլև իրական փորձառություն՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Դասարանից՝ ուղեծիր» խորագրի ներքո անցկացվող ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցին տրամադրվող «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներառում է՝ 1 ուսումնական արբանյակ, 1 վերգետնյա կայան, 1 պարաշյուտ և 2 ուղեցույց։ Ծրագիրը նախատեսում է ուսուցիչների ներգրավում և անհրաժեշտ մեթոդական աջակցություն, որպեսզի դպրոցները կարողանան փաթեթը կիրառել երկարաժամկետ ձևաչափով։

«Մեր նպատակն է տիեզերական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի դպրոցներին՝ սկսելով այն տարիքից, երբ երեխաների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ նոր է ձևավորվում։ «Տիեզերք 1.0»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը ոչ միայն լսի տիեզերքի և արբանյակների մասին, այլև կարողանա ինքնուրույն փորձարկել, չափել, վերլուծել և հասկանալ տեխնոլոգիական գործընթացը», – նշել է CIPR AeroSpace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։

Ucom-ը կարևորում է հատկապես մարզային դպրոցների ներգրավումը՝ ապահովելով, որ նորարարական կրթական հնարավորությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր համայնքներում։ 2025 թվականին իրականացվել է  «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի պիլոտային տարբերակը՝ Երևանի և մարզերի 4 դպրոցներում։  2026 թվականին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը նախատեսվում է ներդնել Հայաստանի 15 դպրոցներում, որոնցից 7-ը՝ Երևանում, իսկ 8-ը՝  մարզերում։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88