Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Բրիտանացիները ստեղծել են BMW M4 Competition-ից թանկ սուպերքար
16/10/2026 11:16
Կիսվել

Բրիտանացիները ստեղծել են BMW M4 Competition-ից թանկ սուպերքար

Բրիտանական ընկերությունը հրապարակել է նոր Zenos E10-ի տեխնիկական բնութագրերն ու գները։ Կոմպակտ սպորտային ավտոմեքենան, որը նախատեսված է մրցուղիներում վարելու համար, ներկայացվել է երկու տարբերակով՝ RZ և R2։ Առաջինի գինը կազմում է 115 900 ֆունտ ստերլինգ, իսկ երկրորդինը՝ 129 900 ֆունտ ստերլինգ։ Սա ավելի բարձր գին է, քան Մեծ Բրիտանիայում վաճառվող BMW M4 Competition-ինը։

Ներկայացված նորույթի R2 տարբերակը համալրված է 2.3-լիտրանոց տուրբո լիցքավորմամբ շարժիչով, որի հզորությունը հասնում է 304 ձիաուժի, իսկ առավելագույն պտտող մոմենտը՝ 425 Նմ-ի։ RZ մոդիֆիկացիան, չնայած ավելի մատչելի գնին, հագեցած է 2-լիտրանոց գերլիցքավորվող շարժիչով, որն ապահովում է մինչև 385 ձիաուժ հզորություն և 510 Նմ պտտող մոմենտ։

Ռեգո Ինշուրանս

Բրիտանական նորույթի քաշը կազմում է ընդամենը 790 կգ։ Հետևաբար, դրա տեսակարար հզորությունը հասնում է 500 ձիաուժի՝ մեկ տոննայի հաշվով։ Երկու շարժիչների հետ միասին առաջարկվում է վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ, որը շարժիչի ուժը փոխանցում է հետևի անիվներին։ Բրիտանական ընկերության հաղորդմամբ՝ ավտոմեքենայի մշակման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաշի բաշխմանը և կայունությանը։ Այդ պատճառով շարժիչն ու փոխանցման տուփը տեղադրված են առջևի և հետևի առանցքների միջև։

Նման փոքր քաշի հասնելը հնարավոր է դարձել ալյումինե շասսիի կիրառման շնորհիվ, որին ամրացված է ածխածնային մանրաթելից պատրաստված մոնոկոկային թափքը։ Սպորտային ավտոմեքենայի առջևի հատվածում տեղադրված է անկախ կախոց՝ հրող ձողերով և ամորտիզատորներով, որոնք տեղադրված են թափքի ներսում։ Հետևի հատվածում նախատեսված են զսպանակներ, որոնք ամրացված են ալյումինե ենթաշրջանակին։ Բացի այդ, ավտոմեքենան համալրված է սահմանափակ սահքով դիֆերենցիալով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88