Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր
04/11/2026 14:47
Կիսվել

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Ucom-ի աջակցությամբ Երևանում ամփոփվեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադան, որին այս տարի մասնակցեց 931 երիտասարդ՝ 17 երկրից։ Ընկերությունը հանդես էր գալիս որպես օլիմպիադայի գլխավոր հովանավոր։

Նոյեմբերի 1–4-ն անցկացված օլիմպիադայի եզրափակիչ մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։ Օտարերկրյա եզրափակիչ անցած 17 մասնակիցներից 14-ը ժամանել են Հայաստան՝ մրցույթին տեղում մասնակցելու համար։ Մրցանակաբաշխությունն անցկացվեց նոյեմբերի 3-ին՝ «Silicon Mountains Tech Summit 2026» գագաթնաժողովի շրջանակում։

21-րդ օլիմպիադայի հաղթողներն էին՝ առաջին տեղ՝ Լիանա Խաչատրյան (Հայաստան), երկրորդ տեղ՝ Ասան Նդիայե (Ֆրանսիա), երրորդ տեղ՝ Նատալի Ջուլջյան (Լիբանան), Արթուր Սարիբեկյան (Հայաստան) և Անտոն Գլինին (Ռուսաստան)։ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ճաղարյանի անվան «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացել է Հայկուշ Պետրոսյանը (Հայաստան)։

«Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը սկսվում է կրթությունից և երիտասարդների համար ստեղծվող հնարավորություններից։ Մեզ համար կարևոր է, որ նրանք կարողանան փորձել իրենց ուժերը, սովորել միմյանցից և տեսնել, թե ինչպես կարող են իրենց գիտելիքներով մասնակցել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։ Ucom-ն աջակցում է այս օլիմպիադային՝ խրախուսելու երիտասարդների մասնագիտական աճը և նպաստելու Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ այստեղ ձեռք բերված փորձն ու կապերը նրանց կօգնեն ավելի համարձակ քայլեր անել իրենց մասնագիտական ճանապարհին», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Օլիմպիադան խթանում է երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների նկատմամբ՝ նրանց հնարավորություն տալով գնահատելու սեփական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, փորձ փոխանակելու և կապեր հաստատելու տարբեր երկրների հասակակիցների հետ։ Նախաձեռնությունը նաև նպաստում է կրթական ծրագրերի արդիականացմանն ու Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Մրցույթի առաջադրանքներն ընդգրկում են թվային, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծումն ու թեստավորումը, կիսահաղորդչային սարքերն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովումը։

Այս տարի օլիմպիադային մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Արգենտինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Լիբանանից, Պերուից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռուանդայից, Շրի Լանկայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Վիետնամից։ Էստոնիան և Ռուանդան մրցույթին ներկայացված են առաջին անգամ։ Օլիմպիադան իր գործունեության 21 տարիների ընթացքում համախմբել է հազարավոր ուսանողների և երիտասարդ մասնագետների 42 երկրից։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է կարևոր միջազգային հարթակ՝ տաղանդավոր ուսանողների բացահայտման, կրթության ոլորտում բարձր առաջադիմության խթանման և նորարարների հաջորդ սերնդի ոգեշնչման համար։ Անցած 21 տարիների ընթացքում Օլիմպիադան համախմբել է մասնակիցների 42 երկրից՝ երիտասարդ տաղանդներին հնարավորություն ընձեռելով փորձարկելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, փոխանակելու գաղափարներ և հաստատելու երկարաժամկետ մասնագիտական կապեր։ Մենք հպարտ ենք, որ Օլիմպիադան շարունակում է հետաքրքրություն առաջացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, խթանել մասնագիտական բարձր որակավորումը և նպաստել ապագա նորարարների միջազգային համայնքի ձևավորմանը, որի ներկայացուցիչները կկերտեն վաղվա տեխնոլոգիաները», –  նշել է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ։ Այն կազմակերպվում է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ IEEE-ի Թեստավորման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88