Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Google-ը թույլ կտա դպրոցներին անջատել իր արհեստական բանականության գործիքները, սակայն դրա դիմաց նրանք կզրկվեն որոնողական համակարգից
04/11/2026 18:34
Կիսվել

Google-ը թույլ կտա դպրոցներին անջատել իր արհեստական բանականության գործիքները, սակայն դրա դիմաց նրանք կզրկվեն որոնողական համակարգից

Google-ը նախատեսում է թույլատրել տարրական և միջնակարգ դպրոցներին անջատել արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված գործիքները, եթե ուսումնական հաստատության ղեկավարությունը նման որոշում կայացնի։ Սակայն այդ դեպքում դպրոցներն այլևս չեն կարողանա օգտվել Google որոնողական համակարգից, քանի որ ԱԲ գործառույթներն այժմ ինտեգրված են որոնման համակարգում։

Տեխնոլոգիական ընկերությունը նշել է, որ այս փոփոխությունը դպրոցների, ուսուցիչների, առաջատար հետազոտողների և քաղաքականություն մշակողների հետ խորհրդակցությունների արդյունք է։ Դրանց արդյունքում Google-ը վերանայում է Gemini, NotebookLM, Gemini in Classroom և Google Search ծառայությունների վերաբերյալ իր մոտեցումը։

Google-ի կրթության ուղղության փոխնախագահ Քրիս Ֆիլիպսը հայտնել է, որ որոնողական համակարգն ու ԱԲ գործիքները սերտորեն ինտեգրված են։ Նրա խոսքով՝ եթե դպրոցը որոշի անջատել ԱԲ գործիքները, աշակերտները ծանուցում կստանան այն մասին, որ Google որոնողական համակարգն անհասանելի է։

Հաշվի առնելով Google-ի հավելվածների փաթեթի գերիշխող դիրքը և Chromebook նոութբուքերի լայն տարածվածությունը ուսումնական հաստատություններում՝ այս որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության ազդեցությունը կրթության ոլորտում։ Google Search-ից օգտվելու հնարավորությունը պահպանելու համար դպրոցները ստիպված կլինեն ընդունել ընկերության ԱԲ գործառույթների առկայությունը։

IDram

Ֆիլիպսի խոսքով՝ առաջիկա ամիսներին Google-ը դպրոցներին կտրամադրի փոփոխությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն, որպեսզի նրանք ավելի շատ ժամանակ ունենան նախապատրաստվելու և սահուն անցում ապահովելու համար։ Նոր համակարգի ներդրումը նախատեսվում է հաջորդ տարի։

«Մեր նպատակը պարզ է՝ դպրոցների ղեկավարներին հնարավորություն տալ վերահսկելու և վստահորեն որոշելու, թե ինչպես օգտագործել արհեստական բանականության գործիքները դասարաններում», – գրել է Ֆիլիպսը։

Google-ը նոր միջոցառումների մասին հայտարարել է դպրոցներում Guided Learning գործառույթի գործարկմանը զուգահեռ։ Այս գործիքը գործում է որպես ԱԲ դաստիարակ և կոչված է օգնելու օգտատերերին ավելի լավ հասկանալ ուսումնական նյութը, ոչ թե պարզապես պատրաստի պատասխաններ տրամադրել։

Միևնույն ժամանակ, հետազոտողները մտահոգություն են հայտնում, որ ԱԲ-ն կարող է վնասել ուսուցման գործընթացին, քանի որ օգտատերերին տրամադրում են անմիջական պատասխաններ՝ փոխարենը խրախուսելու ինքնուրույն մտածողությունն ու վերլուծությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88