Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ի՞նչ կտա Մասկին SpaceX-ի և Tesla-ի միավորումը
05/11/2026 14:04
Կիսվել

Ի՞նչ կտա Մասկին SpaceX-ի և Tesla-ի միավորումը

SpaceX-ի և Tesla-ի հնարավոր միավորումը կարող է Իլոն Մասկին ավելի մեծ ազդեցություն տալ երկու ընկերությունների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։ Ընդ որում, հավանաբար, նա ստիպված չի լինի կատարել վարձատրության ծրագրերում ներառված ամենահավակնոտ նպատակները, օրինակ՝ մեկ միլիոն մարդու ուղարկել Մարս կամ գործարկել մեկ միլիոն ռոբոտաքսի։ Սակայն խոստացված մեկ տրիլիոն դոլարն էլ նա չի կարողանա անմիջապես ստանալ։

Գործակալության տվյալներով՝ անցած ամիս Մասկը հայտնել է, որ SpaceX-ի և Tesla-ի տնօրենների խորհուրդները հատուկ հանձնաժողովներ են ստեղծել՝ հնարավոր միավորման հարցը քննարկելու համար։ Փորձագետների գնահատմամբ՝ գործարքը կարող է նրան ավելի արագ ապահովել Tesla-ի բաժնետերերի քվեարկության նկատմամբ վերահսկողությամբ, քան գործող վարձատրության ծրագիրը։

Երկու ընկերություններում վարձատրության պայմանները տարբեր են։ SpaceX-ում Մասկն իր վարձատրության փաթեթով նախատեսված բաժնետոմսերով քվեարկելու իրավունք է ստացել անմիջապես։ Սակայն դրանց արժեքը նա կկարողանա ստանալ միայն սահմանված նպատակներին հասնելուց հետո։ Հաշվի առնելով նրա նախկին բաժնեմասն ու նոր քվեարկության իրավունքները՝ Մասկը վերահսկում է SpaceX-ի ձայների շուրջ 85%-ը։

Վարձատրության փաթեթի պայմաններից են ընկերության արժեքի աճը, Մարսի վրա մեկ միլիոն մարդու համար բնակավայրի ստեղծումը և տիեզերական տվյալների մշակման կենտրոնների կառուցումը։ Փորձագետների խոսքով՝ այս հավակնոտ նպատակները կարող են ավելի շատ ծառայել որպես ծրագրի գովազդային բաղադրիչ․ քվեարկության իրավունքը Մասկը ստանում է նախապես, մինչդեռ ֆինանսական օգուտը կախված է առաջադրված խնդիրների կատարումից։

Tesla-ում իրավիճակն այլ է։ Բաժնետերերը Մասկի համար հաստատել են վարձատրության փաթեթ, որը կարող է նրան մինչև մեկ տրիլիոն դոլարի բաժնետոմսեր ապահովել, եթե ընկերությունը հասնի մի շարք նպատակների։ Առայժմ Մասկը դրանցից ոչ մեկին չի հասել։ Նույնիսկ բոլոր պայմանները կատարելու դեպքում, այդ թվում՝ Tesla-ի շուկայական արժեքը գրեթե ութ անգամ ավելացնելու պարագայում, ընկերությունում նրա քվեարկության ձայների մասնաբաժինը կկազմի շուրջ 29%։

Միավորումը կարող է փոխել վարձատրության հաշվարկման մեխանիզմը։ Tesla-ի ծրագրում կա պայման՝ կապված վերահսկողության փոփոխության հետ։ Ընկերության կլանման դեպքում Մասկը կարող է ստանալ բաժնետոմսեր՝ շուկայական արժեքի աճի նպատակներին հասնելու համար, նույնիսկ եթե արտադրական խնդիրները, օրինակ՝ մեկ միլիոն ռոբոտաքսիի թողարկումը, կատարված չլինեն։

Barclays-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե SpaceX-ը կլանի Tesla-ն, Մասկին կարող է պատկանել միավորված ընկերության շուրջ 37%-ը, սակայն նա կվերահսկի քվեարկության ձայների մոտ 56%-ը։ Պատճառն այն է, որ SpaceX-ի որոշ դասի բաժնետոմսեր տասն անգամ ավելի շատ ձայնի իրավունք են տալիս, քան սովորական բաժնետոմսերը։ Tesla-ում նման բաժնետոմսեր չկան։

Այնուամենայնիվ, վարձատրության վճարումները երաշխավորված չեն։ Ներկայում Tesla-ի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1.6 տրիլիոն դոլար։ Որպեսզի Մասկը ծրագրի շրջանակում ստանա առաջին բաժնետոմսերը, գործարքի արդյունքում ընկերության արժեքը պետք է հասնի 2 տրիլիոն դոլարի։ Այդ դեպքում փաթեթի արժեքը կարող է կազմել շուրջ 20 միլիարդ դոլար։ Սակայն դրա փաստացի արժեքն ավելի ցածր կլինի, քանի որ ծրագիրը հաշվի է առնում միայն 2025 թվականի սեպտեմբերից հետո գրանցված աճը։ Վերլուծաբանների կարծիքով՝ հետագա աճի դեպքում այդ գումարը կարող է ավելանալ, սակայն նման զարգացումը քիչ հավանական է։

Միավորման դեպքում SpaceX-ի վարձատրության պայմաններն ավելի հստակ սահմանված չեն։ Տնօրենների խորհուրդը կարող է վերանայել ծրագիրը և փոփոխել նպատակները՝ հաշվի առնելով միավորված ընկերության չափերն ու արժեքը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հենց այդպես էլ կվարվեն։

Արդյունքում, Մասկի համար գուցե ավելի կարևոր լինի ոչ թե մեկ տրիլիոն դոլար ստանալու հնարավորությունը, այլ ընկերությունների նկատմամբ վերահսկողության հաստատումը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է փորձագետներից մեկը, դժվար թե Մասկը համաձայնի փոքր վարձատրության․ նա ձգտում է ստանալ ամբողջ փաթեթը։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88