Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Volkswagen-ը ճգնաժամի մեջ է՝ Չինաստանի հետ մրցակցության ֆոնին
05/11/2026 14:33
Կիսվել

Volkswagen-ը ճգնաժամի մեջ է՝ Չինաստանի հետ մրցակցության ֆոնին

Volkswagen-ը, ամենայն հավանականությամբ, չի սնանկանա, սակայն կոնցեռնը կարող է զգալիորեն կրճատվել, թուլացնել իր դիրքերը և աստիճանաբար կորցնել եվրոպական իր դիմագիծը։ Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի համար սա լուրջ հարված կլինի․ տասնամյակներ շարունակ ընկերության շուրջ ձևավորվել է մի ամբողջ արդյունաբերական համակարգ, որից կախված են միլիոնավոր աշխատատեղեր։

Ինչպես գրում է Advance.hr-ը, Volkswagen-ի ներկայիս ֆինանսական խնդիրները վկայում են ոչ թե պարզապես ժամանակավոր դժվարությունների, այլ նախկին բիզնես մոդելի խորքային ճգնաժամի մասին։ Նախկինում ընկերությանը օգնում էին Չինաստանում վաճառքից ստացվող բարձր եկամուտները, բենզինային և դիզելային թանկարժեք ավտոմեքենաների վաճառքից ստացվող շահույթը, ինչպես նաև գերմանական արդյունաբերության ամուր դիրքերը։ Այժմ այս բոլոր առավելություններն աստիճանաբար վերանում են։

Ռեգո Ինշուրանս

Հիմնական խնդիրն այն է, որ Volkswagen-ը պատրաստ չէր շուկայի մի քանի առանցքային պայմանների միաժամանակյա փոփոխությանը։ Չինաստանի ավտոմոբիլային շուկան, որը երկար ժամանակ կոնցեռնին հսկայական շահույթ էր ապահովում, դարձել է ավելի մրցակցային։ Տեղական արտադրողներն ակտիվորեն զարգացնում են էլեկտրամոբիլների արտադրությունը, առաջարկում ժամանակակից տեխնոլոգիաներ և ավելի են դուրս մղում եվրոպական ապրանքանիշերին։

Միաժամանակ փոխվում է ավտոմեքենաների նկատմամբ համաշխարհային պահանջարկը։ Էլեկտրական տրանսպորտի անցումը պահանջում է խոշոր ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ և արտադրության վերակազմավորում։ Միևնույն ժամանակ, գերմանական արտադրողները ստիպված են մրցակցել այն ընկերությունների հետ, որոնք ավելի արագ են հարմարվում նոր պայմաններին և կարողանում են ավելի մատչելի մոդելներ առաջարկել։

Ճգնաժամի հետևանքները շատ ավելի լայն են, քան միայն Volkswagen-ի գործունեությունը։ Կոնցեռնը միավորում է մատակարարների, գործարանների և ավտոմոբիլային ոլորտի հետ կապված ձեռնարկությունների հսկայական ցանց։ Հետևաբար, արտադրության ծավալների և աշխատատեղերի կրճատումը կարող է հարվածել Գերմանիայի ամբողջ արդյունաբերությանը, ինչպես նաև եվրոպական մյուս երկրների տնտեսություններին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76