Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Շարունակվում են «Ապահով համացանց» միջոցառումները
11/03/2014 14:05
Կիսվել

Շարունակվում են «Ապահով համացանց» միջոցառումները

Orange ընկերությունը, ամփոփելով  «Ապահով համացանց» միջոցառումների առաջին ամիսը, իր ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայացրել է մեկ անակնկալ ևս. մարտ և ապրիլ ամիսներին ինտերնետի բոլոր սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն կունենան Kaspersky Anti-Virus և Kaspersky Internet Security ծրագրերն օգտագործել ընդամենը 1 դրամով:

Մեծապես կարևորելով երեխաների համար համացանցի օգտագործումն ավելի արդյունավետ և ապահով դարձնելու հիմնախնդիրը` Orange-ը երրորդ տարին անընդմեջ «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը:

Փետրվարի 11-ին մեկնարկած այս ծրագրի ընթացքում արդեն շուրջ 2000 աշակերտներ մասնակցել են բաց դասերի` ստանալով համացանցից ապահով կերպով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվող հատուկ ծնողական ժամերի ընթացքում արդեն 200-ից ավել ծնողներ տեղեկատվություն են ստացել համացանցի ապահովության խնդիրների, հնարավոր վտանգների, ինչպես նաև իրենց երեխաների համար համացանցն ապահով դարձնելու հնարավոր ծրագրային լուծումների վերաբերյալ: Orange-ի 30 աշխատակիցներ անձամբ մասնակցում են ծնողների համար նախատեսված տեղեկացման դասընթացներին Երևան, Վանաձոր, Իջևան և Չարենցավան քաղաքներում:

Հիշեցնենք,  որ «Ապահով համացանց» միամսյակի ընթացքում Orange-ն իր ինտերնետ բաժանորդներին ներկայացրել էր առավել գրավիչ և մատչելի պայմաններ: Մարտի 1-ից գործող այս նոր պայմանները ներառել են նաև Ինտերնետ Հիմա 15000 սակագնային պլանի բաժանորդների համար Kaspersky Internet Security ծրագիրը, իսկ Ինտերնետ Հիմա 11000-ի օգտատերերի համար` Kaspersky Anti-Virus ծրագիրն անվճար օգտագործելու հնարավորությունները:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41