Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Համարների տեղափոխելիությունն արդեն ավելի մոտ է Orange-ի հետ
11/03/2014 16:56
Կիսվել

Համարների տեղափոխելիությունն արդեն ավելի մոտ է Orange-ի հետ

2014 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենան միանալ նախընտրելի օպերատորին, առանց իրենց համարը փոփոխելու: Սա հնարավոր կլինի Շարժական կապի համարների տեղափոխելիության անվճար ծառայության շնորհիվ: Այս առիթով Orange-ն այսօր մեկնարկել է իրազեկման արշավ` նպատակ ունենալով պատասխանել համարների տեղափոխելիության վերաբերյալ հանրության ունեցած հարցերին: Այս արշավի շրջանակներում ստեղծվել է հատուկ www.1qayl.am վեբ կայքն ու բացվել 055 000222 թեժ գիծը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են հստակեցնել իրենց պատկերացումները շարժական կապի համարների տեղափոխման գործընթացի վերաբերյալ, կարող են համապատասխան տեղեկատվությունը գտնել նշված վեբ կայքում և իրենց հարցերն ուղղել` առցանց, զանգահարելով թեժ գծին կամ կայքից հետզանգ պատվիրելով: Նրանք, ովքեր որոշում կկայացնեն իրենց համարները տեղափոխել Orange-ի ցանց, կարող են նախապես գրանցվել վեբ կայքում: Ավելին, համարի տեղափոխման համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ հնարավորություն կունենա ստանալ նվեր Orange-ից` iPhone 5C:

«Համարների տեղափոխելիությունը լիակատար ազատություն կտա շարժական կապի բաժանորդներին: Քանի որ սա նոր երևույթ է, մարդիկ անշուշտ կունենան բազմաթիվ հարցեր, որոնք այժմ արդեն կարող են ուղղել առցանց կամ հատուկ թեժ գծի միջոցով: Մեր այս նախաձեռնությունը կոչված է օգնել մարդկանց ամբողջական պատկերացում կազմել համարների տեղափոխման վերաբերյալ և ցույց տալ, որ այն անվճար, հեշտ, պարզ և արագ մի գործընթաց է: Այսօր ունենք նաև յուրահատուկ մի անակնկալ այն բաժանորդների համար, ովքեր անհամբերությամբ սպասում են Orange-ին միանալուն:  «Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի շրջանակներում իրենց հեռախոսահամարը տեղափոխելու համար նախապես գրանցված բոլոր անձինք հնարավորություն կունենան որպես նվեր ստանալ iPhone 5C», ասաց Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այս նոր վեբ կայքը շատ պարզ է և այն հեշտությամբ կարելի է մուտք գործել ինչպես համակարգիչներից, այնպես էլ ցանկացած շարժական կապի սարքերից` անկախ օգտագործվող օպերատորից: Այն ունի մի շարք հետաքրքիր յուրահատկություններ, ինչպես, օրինակ, անվճար հետզանգ պատվիրելու և Orange-ի մասնագետներին առցանց հարցեր ուղղելու հնարավորությունները: Կայքում տեղադրված են նաև շարժական կապի համարների տեղափոխելիության վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

055 000222 թեժ գիծը և  առցանց հարց տալու հնարավորությունը հասանելի կլինեն շուրջօրյա:

Մինչև մարտի 31-ը իր հեռախոսահամարը տեղափոխելու համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ կստանա iPhone 5C, պայմանով, որ նա 2014թ. ապրիլի 30-ի դրությամբ համարը տեղափոխել է Օրանժի ցանց: «Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են http://www.orangearmenia.am/promos/iPhone-5C-for-each-1000-registration/  հղումով:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41