Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
Beeline բաժանորդներին հասանելի է դարձել BlackBerry ծառայությունը
13/03/2014 17:16
Կիսվել

Beeline բաժանորդներին հասանելի է դարձել BlackBerry ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսում է BlackBerry Enterprise Service 10 (BES 10) ծառայության տրամադրումը կորպորատիվ հաճախորդներին։ Ծառայությունը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի և ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միևնույն ժամանակ BES 10 ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։

BES 10-ի հիմնական տարբերությունը նախկին տարբերակներից կայանում է նրանում, որ ծառայությունը կարելի է օգտագործել ինչպես BlackBerry սմարթֆոնների, այնպես էլ Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: 

«BlackBerry Enterprise Service-ը դա հատուկ լուծում է կորպորատիվ հաճախորդների համար և մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են օգտվել այս ժամանակակից բիզնես-գործիքից, որն առաջարկում է գաղտնիություն և հարմարավետ հասանելիություն կորպորատիվ տեղեկատվությանը։ Հուսով ենք, որ այս լուծումը կօգնի մեր գործընկերներին բարձրացնել գործարար հաղորդակցության արդյունավետությունը և կխթանի բիզնեսի հետագա զարգացումը»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ BlackBerry Enterprise Service-ն ինտեգրվում է MS Exchange և IBM Lotus Domino փոստային համակարգերի հետ, իսկ տվյալների փոխանցման գաղտնիությունն ապահովվում է հատուկ ալգորիթմների կիրառման և տրաֆիկի խտացման օգնությամբ։ BES 10-ի օգտվելու արտոնագիր կարելի է ստանալ BlackBerry ընկերությունից կամ պաշտոնական դիլերներից։ Beeline ցանցում BlackBerry ծառայության լուծումներից օգտվելու համար «ԱրմենՏել» ընկերությունը չի գանձում որևէ լրացուցիչ գումար։

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35