Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երևանում կկայանա մոբայլ հավելվածների ցուցահանդես 2014
20/05/2014 18:09
Կիսվել

Երևանում կկայանա մոբայլ հավելվածների ցուցահանդես 2014

Մայիսի 30-ին, երևանյան ամենասիրված հանրային տարածքներից մեկում` Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 21) տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:

Ցուցահանդեսը կհյուրընկալի մոբայլ ոլորտի ընկերությունների, ինչպիսիք են Օրանժ Արմենիան,  Ինսթիգեյթ Մոբայլը, ԱրմԹաբը, ԷսԷֆԷլ-ը, ԱյԴրամը, Սամսունգը և այլ ընկերություններ: Կազմակերպությունները կներկայանան խելացի հեռախոսների և սարքերի համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով: Գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան,  տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական և արկածային խաղեր՝ սրանք մի փոքր մասն են հավելվածների, որ կներկայացվեն ցուցահանդեսին: Android հենքով աշխատող թաբլեթի համար լավագույն ափփը մշակած կամակերպությունը կստանա  մրցանակ՝ Samsung Galaxy NotePRO թաբլեթը ցուցահանդեսի հովանավոր Samsung ընկերության կողմից:

Այցելուները տաղավարներում կարող են փորձարկել և ծանոթանալ ոչ միայն հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածների հետ, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող տեղական արտադրության մոբայլ ծրագրերի հետ: Ցուցահանդեսի խաղերի գոտում, մոբայլ խաղերի մրցաշարի հաղթողը կստանա Samsung Galaxy S5 թանկարժեք հեռախոս Samsung ընկերության կողմից:

Ցուցահանդեսը կուղեկցվի մի շարք միջոցառումներով՝

– Բաց դաս առաջին դասարանի աշակերտների համար, հայկական արտադրության շարժական համակարգիչների՝ ԱրմԹաբերի օգնությամբ:

– Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար (Mobile App Acceleration Camp:MAAC). որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:  Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:

– Խաղերի գոտում այցելուները կմրցեն տարբեր մոբայլ խաղերում իրենց հմտությունները ցուցադրելու և թանկարժեք մրցանակի համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52