Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. առաջին եռամսյակ
04/06/2014 20:50
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. առաջին եռամսյակ

2014թ.-ի մարտի վերջի դրությամբ Հայաստանում կա 3 561 096 բջջային կապի բաժանորդ (ներառյալ լայնաշերտ ինտերնետի բաժանորդները): Տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8 827-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ աճը կազմել է 89 961: Միևնույն ժամանակ միայն բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 318 931 է, տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 7 338-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57 602:

Բաժանորդների թվով առաջատարն անփոփոխ է` Vivacell-MTS, այս տարվա մարտի վերջի դրությամբ ընկերության բաժանորդների քանակը կազմել է 2 198 743, տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշը նվազել 1 896-ով, իսկ անցյալ տարվա մարտի վերջի համեմատ արձանագրվել է աճ 98 028-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 102 477 է, տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 2 702-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 93 093:

Բաժանորդների թվով երկրորդ հորիզոնականում է Beeline-ը, 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 739 208, այս տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշն աճել է 11 563-ով, իսկ անցյալ տարվնույն ժամանակհատվածի համեմատ արձանագրվել է կրճատում 45 100-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 699 381 է, այս տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 4 902-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ արձանագրվել է կրճատում 57 055-ով:

Բաժանորդների թվով երրորդն է Orange-ը, 2014թ.-ի մարտի վերջի դրությամբ ընկերության ժամանորդների թիվը կազմել է 623 145, 2014թ.-ի սկզբի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 840-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 37 033-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 517 073 է, տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 266-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ արձանագրվել է աճ 21 564-ով:

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1 715 444 բաժանորդ (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +53 348), Beeline` 569 334 բաժանորդ (-28 408), Orange` 372 445 բաժանորդ (-6 013):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 387 033 բաժանորդ (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +39 745), Beeline` 130 027 բաժանորդ (-28 647), Orange` 114 628 բաժանորդ (+27 577):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Orange` 106 072 բաժանորդ (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +15 469), Vivacell-MTS` 96 266 բաժանորդ ( +4 935), Beeline` 39 827 բաժանորդ (+11 955):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 196 դր. (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +230 դր.), Vivacell-MTS` 1 589 դր. (-153 դր.), Orange` 1 500 դր. (-199 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 289 դր. (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +255 դր.), Orange` 4 282 դր. (-98դր.), Vivacell-MTS` 3 751 դր. (-383 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 4 606 դր. (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ`  -956 դր.), Vivacell-MTS` 2 790 դր. (-373 դր.), Beeline՝  2 176 դր. ( -751  դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 414 րոպե (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +67 ր.), Beeline ` 371 ր. (+76 ր.), Orange` 161 ր. (-43 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 685 րոպե (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +67 ր.), Orange ` 355 ր. (+57 ր.), Beeline` 347 ր. (+48 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 265 ՄԲ (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ`  +2 866 ՄԲ), Vivacell-MTS` 10 762 ՄԲ (+ 3 707 ՄԲ), Beeline՝  6 608 ՄԲ (+ 1 819 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 127 287 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +11 240), Beeline ` 79 219 (- 20 868), Orange` 44 508 (-2 691):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 39 025 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -14 333), Orange` 15 283 (-12 580), Beeline ` 5 585 (- 5 475):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 20 998 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ`   +3 057), Beeline՝  13 732 (+ 6 145), Vivacell-MTS` 11 838 (-6 560):

Churn. Բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 124 826 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -7 838), Beeline ` 75 048 (-79 680), Orange` 52 053:

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 38 694 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +912), Beeline ` 11 715 (-4 628), Orange` 8 004:

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 16 436 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -105), Orange` 13 236, Beeline՝ 7 453 (+174):

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25