Բիզնես

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
«ԱրմենՏել»-ը գործարկում է «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունները
06/06/2014 13:27
Կիսվել

«ԱրմենՏել»-ը գործարկում է «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունները

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում Beeline շարժական կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին 30 օրվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման։

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067470 համարին,  հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 70։ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։

«Շարժական ինտերնետի պահանջարկը շարունակում է աճել մեր բջջային կապի բաժանորդների շրջանում։ Ընդառաջելով մեր բաժանորդների ցանկություններին և հետևելով շուկայի զարգացման միտումներին՝  մենք այսօր ներկայացնում ենք 2 նոր ծառայություն, որոնք ոչ միայն պարզ են և հարմար, այլ բավականին մատչելի և մրցունակ շուկայում։ Համոզված եմ, որ այս ծառայությունները շատ կարճ ժամանակում մեծ պահանջարկ են վայելելու, շարժական ինտերնետի մատչելի գների և մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումներ չլինելու շնորհիվ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վերոնշյալ ծառայությունների տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի վերաբերյալ: Բաժանորդի հաշվեկշռին բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայության տրամադրման 30-րդ օրվա վերջում, գանձվում է ծառայության վճարը և ծառայությունը տրամադրվում է ևս 30 օրով:

«Անսահմանափակ Ինտերնետ Regular (Ռեգուլյար)» ծառայությունն ակտիվացնելիս, գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբ/վրկ, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության դեպքում՝ մինչև 512 Կբ/վրկ։

Ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13