
4200$ արժողությամբ ոսկյա PutinPhone-ի առաջին խմբաքանակը շատ առագ սպառվել է
Իտալական հայտնի Caviar ոսկերչական ընկերությունը արտադրել է Ոսկյա PutinPhone-ի առաջին խմբաքնակը՝ 44 հատ, որն էլ շատ արագ սպառվել է: Ընկերությունում նշում են, որ հիմնականում ոսկյա սմարթֆոնների գնորդները Ռուսաստանցի հայտնի մարդիկ են, սակայն նրանց անունները չի նշվում: Արտադրված 44 օրինակից երկուսը ընկերությունը պահել է հատուկ Վլադիմիր Պուտինի համար: Հիշեցնենք, որ սմարթֆոնի արժեքը 4200 դոլար է:
Նշենք, որ ըստ էության սմարթֆոնն իրենից iPhone 5S է ներկայացնում, որի հետևի մասը պատվում է ոսկով, իսկ դրանից հետո փորագրվում է Վլադիմիր Պուտինի պատկերը: