Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Beeline. «Հեռախոս սուպեր գնով» ամանորյա ակցիան մեկնարկել է
03/12/2014 16:09
Կիսվել

Beeline. «Հեռախոս սուպեր գնով» ամանորյա ակցիան մեկնարկել է

Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հատուկ առաջարկը հնարավորություն է տալիս ձեռք բերել Samsung GT-E1202 մոդելի հեռախոս և անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում սուպեր գնով` 9900 դրամով: Առաջարկը գործում է մինչև 2015 թ. փետրվարի 28–ը ներառյալ: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:  

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում զեղչված գնով ձեռք բերել Samsung հեռախոս և ստանալ երկու ամիս Beeline ցանցի ներսում անսահմանափակ շփում: Այս ամենասիրելի և ամենալուսավոր տոնին մենք ձգտում բաժանորդներին նվիրել ավելի շատ շփման հնարավորություն և առավելագույն ուրախություն Beeline-ի պարզ ու հարմար ծառայություններից օգտվելիս», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Յուրաքանչյուր հեռախոսահամար կարող է միացվել հատուկ առաջարկին միայն մեկ անգամ: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, վճարում են նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են: 

Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդի համար 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Այս ժամկետի լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը: 

60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը, և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով:  

«Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87