Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ. մինչև 2014թ.-ի ավարտը կգործարկվի ևս 36 նոր 2G/3G հիմնական կայան
04/12/2014 11:50
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. մինչև 2014թ.-ի ավարտը կգործարկվի ևս 36 նոր 2G/3G հիմնական կայան

2014թ.-ի ընթացքում ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է իրականացնել ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում՝ իր ընդարձակ և հզոր ցանցի թողունակությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվել են Երևանում, մարզերի քաղաքներում և գյուղական համայնքներում, ինչպես նաև հանրապետական նշանակության և այլ ավտոճանապարհներին հարող տարածքներում՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով: Ընկերության երկարաժամկետ ծրագիրն է բավարարել առաջիկա տարիներին ծառայությունների սպառման ակնկալվող աճի պահանջները: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն ավելի արդիական և նորարարական ծառայություններ մատուցելու նպատակով:

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական անձնակազմն ավարտեց Ձորաղբյուր գյուղում (Երևանի մոտ) հիմնական կայանի տեղադրման և անհրաժեշտ սարքավորումներով համալրման աշխատանքները: Նոր հիմնական կայանը կապահովի ավելի հզոր ծածկույթ, ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ և առավել մեծ արագություն՝ ինտերնետային/սոցիալական ցանցերից օգտվելիս:

«Ոչինչ այնքան պատվաբեր և պարտավորեցնող չէ, որքան վստահությունը: Յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ հոգածությունը հիմնարար արժեք է մեզ համար: Միևնույն ժամանակ՝ մենք հարգում ենք ազատ ընտրության իրավունքը: Հայաստանի բնակչության մեծամասնությունն ընտրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որովհետև ընկերությունն ապացուցել է նորարարության առաջատարի իր կոչումը՝ մատուցելով վստահելի ու որակյալ ձայնային և տվյալների փոխանցման  ծառայություններ, և ամենակարևորը՝ ապահովելով Հայաստանում ամենաընդարձակ 2G/3G և 4G ցանցերը: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է հանրապետության հեռավոր մի շարք տարածքներում ծածկույթի ապահովման հարցում՝ հանդիսանալով այդ տարածքներում բջջային կապի ծառայություններ տրամադրող միակ օպերատորը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկական 2G և 3G կայան է տեղադրվել Ախուրյան գյուղում (Շիրակի մարզ), Սարուխան գյուղում (Գեղարքունիքի մարզ), Արմավիր քաղաքում (Արմավիրի մարզ),  Վերին Գոշ գյուղում և Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում (Տավուշի մարզ), Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ), Վայք-Սարավան մայրուղու հարևանությամբ (Վայոց ձորի մարզ), Եղվարդում (Կոտայքի մարզ), Երևան-Սևան մայրուղու 10,5 կմ-ի վրա, Երևան-Աբովյան մայրուղու հարևանությամբ (Կոտայքի մարզ), Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում (Կոտայքի մարզ), Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում (Սյունիքի մարզ), Կոռնիձոր և Նորավան գյուղերում (Սյունիքի մարզ):

Բացի այդ, 2G/3G ևս 9 կայան է տեղադրվել Երևանում (Աճառյան փողոց, Տիգրան Մեծ պողոտա, Ռուբինյանց փողոց, Թբիլիսյան խճուղի՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ի հարևանությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում, «Վահագնի» թաղամասում, Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում:

Մինչև ընթացիկ տարվա ավարտը ևս 14 հիմանական կայան կկառուցվի Շամիրամ գյուղում (Արագածոտնի մարզ), Մայիսյան/Ժդանով գյուղերում (Արմավիրի մարզ), Տափերական, Ղուկասավան և Նոր Կյուրին գյուղերում (Արարատի մարզ), Գառնի գյուղում (Կոտայքի մարզ), Երևանի՝ Սասունցի Դավիթ, Շիրակի, Մամիկոնյանց, Գագարին, Կարմիր բլուր և Բագրեվանդ (Ավան վարչական շրջան) փողոցներում:

Մինչև տարեվերջ 4-րդ սերնդի/LTE ևս 50 բազային կայան կտեղադրվի Երևան, Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում: Նշված քաղաքների բնակեցված տարածքների 45%-ից ավելին ապահովված կլինի LTE ծածկույթով:

Երկու շաբաթից կգործարկվեն Շամիրամ (Աշտարակի հարևանությամբ) և Ձորաղբյուր գյուղերում տեղադրված նոր բազային կայանները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի շարժական ամենահզոր ցանցը Հայաստանում՝ բնակչության ավելի քան 99.5%-ին 2.5G և 3G ցանցերի հասանելիությամբ:

Մինչև ընթացիկ տարեվերջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնական կայանների ընդհանուր թիվը կկազմի 1090, որոնք կներառեն ավելի քան 2430 բջջային կայան՝ 2G, 3G և 4G տեխնոլոգիաներով:

Ցանցի վերազինման և թողունակության բարելավման շարունակականությունն առաջնային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է սակավ բնակեցված և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր բնակավայրերում անգամ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ապահովելու հարցում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52