
Hyundai Motor-ն ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլար կներդնի գործարանները հզորացնելու համար
Հարավկորեական ավտոարտադրող Hyundai Motor ընկերությունն այսօր հայտարարել է, որ ծրագրում է մուտք գործել առևտրային փոխադրամիջոցների ամերիկյան և եվրոպական շուկաներ: Ընկերությունն ակնկալում է մեծ աճ այդ ոլորտում: Այնուամենայնիվ, կոնկրետ ժամկետներ չեն նշվել:
Hyundai Motor-ը նաև հայտնել է, որ պլանավորում է ներդնել 400 մլրդ վոն (363.13 մլն դոլար), որպեսզի ընդլայնի հարավարևմտյան Ջեոնջու քաղաքի գործարանի տարեկան արտադրական կարողությունները 54%-ով՝ ներկայիս 65000 մեքենաներից հասցնելով 100000-ի մինչև 2020թ.-ը:
Ընկերությունը պլանավորում է 1.6 տրիլիոն վոն ներդնել առևտրային փոխադրամիջոցների հետազոտությունների և զարգացման համար: