GE-ը 6,3 մլրդ դոլարով կվաճառի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ստորաբաժանումները
Ամերիկյան General Electric ընկերությունը համաձայնել է վաճառել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գործող GE Capital ստորաբաժանումը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 6,26 մլրդ ԱՄՆ դոլար (8,2 մլրդ ավստրալական դոլար): Գնորդի դերում հանդես է գալիս ներդրողների մի խումբ, որում ներառված են KKR-ը, Värde Partners-ը և Deutsche Bank-ը:
Ինչպես նշում է թերթը, խոսքը գնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներկայի դրությամբ տարվա խոշորագույն գործարքի մասին:
Ավստրալիայում և Նոր Զելանդիայում GE Capital-ն ունի ավելի քան 3 մլն հաճախորդ: Ստորաբաժանման բիզնեսը ներառում է սպառողական վարկերի և վարկային քարտերի, ինչպես նաև տեղական ռիթելեր-գործընկերների համար նախատեսված անտոկոս վարկերի տրամադրում: