Toyota-ն Չինաստանում և Մեքսիկայում նոր գործարաններ կկառուցի
The Financial Times-ի տվյալներով` Toyota ընկերությունը ծրագրում է Մեքսիկայում և Չինաստանում նոր գործարաններ կառուցել: Ըստ հավաստի աղբյուրների` ավտոարտադրողը այդ նպատակով նախատեսում է ծախսել 1,3 մլրդ դոլար: Պարբերականը նշում է, որ Մեքսիկան և Չինաստանն իրենց բնակչության մեծ թվի հաշվին համարվում են աշխարհի խոշորագույն ավտոշուկաները:
Նոր ձեռնարկությունները ճապոնական ընկերությանը հնարավորություն կընձեռեն տրանսպորտային միջոցների տարեկան թողարկումը ավելացնել մինչև 300 հազար միավոր: Չինաստանի գործարանի բացումը նախատեսվում է 2018-ին, իսկ մեքսիկականինը` 2019-ին:
Նկատենք, որ մինչև 2020թ. Toyota-ն նոր թողարկվող ավտոմեքենաների մոտ 50%-ում կկիրառի նոր հարթակներ: