Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Վիվասել-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետում
08/04/2015 14:37
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Ամերիկյան համալսարան՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություն կարդալու՝ Բիզնեսի կառավարման ֆակուլտետի ուսանողների համար: Իր փորձառությունը և գիտելիքներն ապագա ղեկավարներին և ձեռներեցներին փոխանցելու կամավոր նախաձեռնության շրջանակում՝ Ռալֆ Յիրիկյանը բազմաթիվ դասախոսություններ է ունեցել Հայաստանի և արտերկրի մի շարք կրթական հաստատություններում ու համաժողովներում՝ օգնելու համար ուսանողներին գտնել բիզնեսում հաջողության հասնելու և ժամանակակից բիզնես կառուցվածքներն արդյունավետորեն կառավարելու իրենց բանաձևը, ինչպես նաև՝ գործնական նորարարական գիտելիքներ տալու նպատակով, ինչը կօգնի երիտասարդներին երկիրը մրցունակ դարձնել միջազգային շուկայում:

Նախքան կորպորատիվ պատասխանատվության գաղափարին և Հայաստանի համատեքստում ԿՍՊ-ի կիրառմանն անդրադառնալը՝ Ռալֆ Յիրիկյանը Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանողներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, որպես սոցիալապես պատասխանատու ընկերության՝ շահառուների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը: Ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձառությունից՝ նա ապագա ղեկավարներին և առաջնորդներին կոչ է արել բիզնես-ռազմավարության հիմքում ներառել ԿՍՊ սկզբունքները, ինչպես նաև կազմակերպական կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում մշտապես հաշվի առնել նպատակներ և շահեր ունեցող թե՛ ներքին և թե՛ արտաքին խմբերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է շահառուների ղեկավարման սկզբունքների, այդ թվում՝ մշտադիտարկման, նույնականացման, լսելու, վերլուծելու և հաղորդակցվելու սկզբունքների մասին:

«Գերազանց կատարողականի ձգտող կորպորատիվ ղեկավարը չպետք է թերագնահատի գլխավոր շահառուների մտահոգությունները ռազմավարական տեսանկյունից դիտարկելու, նրանց արժեքները և ուժերը պարզորոշ  գծագրելու կարևորությունը: Կորպորատիվ ղեկավարները պետք է կարողանան ընդունել ճիշտ որոշումներ, որոնք կապահովեն և կամրապնդեն կազմակերպական ռազմավարության համապատասխանությունը խոշոր բաժնետերերի շահերին: Կոմերցիոն կազմակերպությունները մեկուսացած չեն արտաքին աշխարհից: Դրանք բարոյական պարտավորություններ ունեն իրենց շահառուների, այդ թվում՝ սպառողների, հաճախորդների, կարգավորող մարմինների, մատակարարների, բաժնետերերի, շրջակա միջավայրի և հասարակության անդամների նկատմամբ»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է պատասխանատու կառավարման սկզբունքների կարևորությունը՝ նշելով վերջինիս և կառավարման ավանդական համակարգի տարբերությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզված է, որ երկարաժամկետ կայուն ռազմավարություն մշակելուն և զարգացնելուն զուգահեռ ընկերությունները պետք է փորձեն հետադարձ արձագանք ստանալ շահառուներից՝ փոխըմբռնման հասնելու նպատակով:

10 տարուց պակաս ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աչքի է ընկել ոչ միայն որպես հեռահաղորդակցության առաջատար՝ շուկայի ամենախոշոր մասնաբաժնով, այլև՝ որպես նորարարությունների առաջամարտիկ: Ընկերությունը հեռահաղորդակցության առաջին և միակ օպերատորն է, որն առաջարկել է ծառայություններ 4G ցանցում, ինչպես նաև՝ ներմուծել և զարգացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ կորպորատիվ գործունեության կարևորագույն մասը հանդիսանալու գաղափարը: Միաժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է սոցիալական ներդրումներ ամենատարբեր ոլորտներում՝ նպաստելով այդ ոլորտների կայուն զարգացմանը և երկրի տնտեսական աճի ապահովմանը: Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարում՝ առողջապահության, մշակույթի, գիտության, երեխաներին առնչվող, շրջակա միջավայրի պահպանման, կրթության և գյուղական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում նորարարական ծրագրերի իրականացման համար:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37