Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. առաջիկա ոչ աշխատանքային օրերին գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին
22/04/2015 14:48
Կիսվել

Beeline. առաջիկա ոչ աշխատանքային օրերին գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին

Beeline-ը բաժանորդներին տեղեկացնում է ապրիլի 23-ից 26-ը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին:

Ապրիլի 23-ին Երևանում և մարզերում գտնվող բոլոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով: Ապիլի 24-ին Երևանում ժամը 14:00-ից մինչև 22:00-ը կաշխատեն Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 4 հասցեներում գտնվող Beeline գրասենյակները: Մարզերում ժամը 12:00-ից մինչև 18:00-ը կաշխատեն Գորկու 65 հասցեում գտնվող Գյումրի 1 գրասենյակը և Տիգրան Մեծ 59 հասցեում գտնվող Վանաձոր 1 գրասենյակը:

«Beeline-ը մշտապես ձգտում է գտնվել բաժանորդների կողքին` ապահովելով առավելագույն հարմարավետություն մեր պարզ և հարմար ծառայություններից օգտվելիս: Մենք ոչ միայն աշխատում ենք ամբողջ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրերին մեր հաճախորդներին որակյալ և անխափան կապ ապահովելու ուղղությամբ, այլ նաև հոգ ենք տանում սպասարկման հասանելիության մասին Երևանում և մարզերում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ապրիլի 25-ին և 26-ին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով:

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով.

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ Երևանում

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ մարզերում

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98