Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 տարեկան է
01/07/2015 15:37
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 տարեկան է

Հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշում է իր գործունեության տասնամյակը. ընկերություն, որն իր օրինակով է սահմանել՝ ինչպիսին պետք է լինի բիզնեսի առաքելությունը և հարաբերությունները հասարակության հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է ընկերության կարևորագույն ձեռքբերումների մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշանակալի ձեռքբերումները վերաբերում են ոչ միայն կատարողականի արդյունավետության՝ դեռևս չգերազանցված ցուցանիշներին, այլև՝ հասարակության հետ հաստատած հարաբերություններին: Բիզնեսի և հասարակության միջև իրական համագործակցությունը, խարսխված պատասխանատվության, պատրաստակամության և թափանցիկության սկզբունքների վրա, ավելին է, քան բիզնեսի և սպառողի միջև հարաբերությունների ավանդական մոդելը: Պատասխանատու գործունեության նոր մոդելը հիմնված է այս տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմի միասնական ջանքերի շնորհիվ ձևավորված արդյունավետ և նորարար կառավարման մշակույթի վրա: Որպես այդպիսին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կազմակերպական առանձնահատուկ մշակույթը հեշտ չէ կրկնօրինակել, սակայն ընկերությունը միշտ պատրաստակամ է եղել՝ կիսելու իր գիտելիքները, փորձն  ու արժեքները՝ հանուն հանրային բարօրության և կայուն զարգացման:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջինն է մի շարք ցուցանիշներով. շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է ավելի քան 60%՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդներով, որոնցից 1,12 միլիոնն օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի մոտ է դարձել իր հաճախորդներին՝ հանրապետության ամբողջ տարածքում գործող 92 սպասարկման կենտրոնների միջոցով, որոնցից 2-ն աշխատում են շաբաթական յոթ օր՝ շուրջօրյա սկզբունքով: 494 ռոումինգ գործընկերների միջոցով՝ ընկերությունը ռոումինգ ծառայություններ է տրամադրում աշխարհի 196 երկրում:

615 բնակավայրերում (այդ թվում՝ 48 քաղաքներում) մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող DC HSDPA-ի հասանելիությամբ՝ Հայաստանում ամենաընդարձակ 3.5G ցանցն ընկերության գլխավոր առավելություններից է՝ բաժանորդներին ձայնային և տվյալների փոխանցման բարձրորակ ու նորարարական ծառայություններ մատուցելու հարցում:  ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի անգերազանցելի առաջատարն է բջջային ցանցի ծածկույթով: 3G ցանցը (ավելի քան 1175 բազային կայան) հասանելի է բնակչության 98,8%-ին, իսկ 2G ցանցի ծածկույթը կազմում է 99,8%: 2009թ.-ին ընկերությունն էլ ավելի նորարարական ծառայություններ է առաջարկել իր բաժանորդներին՝ առաջին անգամ Հայաստանում գործարկելով ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE ցանցը: Ներկայումս 4G ցանցը (շուրջ 250 բազային կայանով) հասանելի է բնակչության 45,7%-ին ՝ ներառելով Հայաստանի 7 քաղաք:

Սերտորեն շաղկապելով բիզնես գործունեությունը հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասը տարիների ընթացքում շուրջ 28,9 միլիարդ դրամ է հատկացրել՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հովանավորության ծրագրերի իրականացման համար: Ընկերության կապիտալ ներդրումները կազմում են ավելի քան 182 միլիարդ դրամ: 2005-2015 թթ.-ի ընթացքում շարժական կապից և հարակից գործունեությունից հասույթը կազմել է ավելի քան 675,4 միլիարդ դրամ: Նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանի խոշոր հարկատու, 188,2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ: Ստեղծման օրվանից մինչ օրս, դառնալով 1400 խանդավառ ու փորձառու աշխատակիցներից կազմված թիմ (աշխատակիցների միջին տարիքը 34 տարեկան է), ընկերությունը 66 միլիարդ դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին: Մրցակցային աշխատավարձից բացի՝ աշխատակիցներին առաջարկվում են տարատեսակ սոցիալական խրախուսումներ:

«Ընկերության 10 տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք տնտեսական վայրիվերումների և մրցակցության մարտահրավերները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ համար ավելին է, քան ընկերություն. այն մի ամբողջ կյանք է՝ լի տքնաջան աշխատանքով, հաղթանակներով ու մարտահրավերներով: Հաջողության մեր պատմությունը ուժ ու վստահություն է տալիս՝ շարունակելու մեր գործը հանուն մեկ ընդհանուր նպատակի, այն է՝  ապահովել բաժանորդների գոհունակությունն ու հասարակության բարօրությունը: Անցած տասը տարիների ընթացքում մենք դարձել ենք առավել ճկուն, արդյունավետ, նպատակասլաց, պատասխանատու, թափանցիկ և առավել քան մոտ մեր բաժանորդին ու հասարակությանը: Շնորհակալություն վստահության համար. այն մեզ պարտավորեցնում է անել ավելին»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84