Վիվասել-ՄՏՍ. տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը վերացված է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումն արդեն վերացվել է:
Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է և համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: