
Խարդախությունների պատճառով ԱՄՆ առցանց գովազդի շուկան տարեկան կորցնում է 8.2 մլրդ դոլար
Ernst and Young ընկերության կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ առցանց գովազդի շուկան տարեկան 8.2 մլրդ դոլար է կորցնում գովազդների կեղծ ցուցադրությունների և այցելությունների պատճառով։
Վերոնշյալ թվից 4.6 մլրդ դոլարը բաժին է ընկնում ռոբոտների կողմից գեներացված տրաֆիկին։ Կեղծարարության 72% բաժին է ընկնում համակարգիչներին, իսկ 28%՝ մոբայլ սարքերին։
Վիդեո և աուդիո բովանդակության անօրինական տարածման հետևանքով կորուտների ծավալը կազմում է 2.4 մլրդ դոլար, ևս 1.1 մլրդ դոլարի կորուստ է գրանցվում գովազդի անբարեխիղճ ցուցադրության պատճառով։