Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Վիվասել-ՄՏՍ․ «SIP Trunk» նոր սակագնային պլան՝ ձայնային ծառայություններից օգտվող ընկերությունների համար
18/12/2015 11:29
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ «SIP Trunk» նոր սակագնային պլան՝ ձայնային ծառայություններից օգտվող ընկերությունների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «SIP Trunk» սակագնային պլանը՝ նախատեսված այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով:

Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:

Բաժանորդագրվելիս տրամադրվում է բջջային հեռախոսահամար, որը հնարավորություն է տալիս ներքին հեռախոսակայանի (PBX) և IP-hեռախոսի միջոցով միաժամանակ կատարելու և ստանալու մինչև 10 հեռախոսազանգ:

Սակագներ և ծառայությունների տրամադրման պայմաններ.

Միացման վճար – 1000 դրամ:
Ամսավճար – Տարբերակ 1 – 7000 դրամ, տարբերակ 2 – 10 000 դրամ:
Զանգեր՝ խմբի ներսում – 0 դրամ:
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց – Տարբերակ 1 5000 րոպե, տարբերակ 2 – 10 000 րոպե։

«SIP Trunk» սակագնային պլանը հերթական նորարարական լուծումն է կազմակերպությունների համար: Այս սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով IP-տեխնոլոգիայով մատուցվող ժամանակակից լուծումների պահանջարկը, և նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք կարևորում են ծախսարդյունավետ, մատչելի և հուսալի հաղորդակցությունը: Մենք ընդլայնում ենք ապրանքատեսականին՝ բաժանորդների հաղորդակցման պահանջներին առավել համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվասել-ՄՏՍ-ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37