Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎիվաՍել-ՄՏՍ․ 82% աճ` բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքի ոլորտում
25/01/2016 18:29
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ 82% աճ` բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքի ոլորտում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015թ.-ին դարձյալ ապահովել է գործունեության բարձր ցուցանիշ առանցքային բոլոր ոլորտներում` ներառյալ բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքը, ինչը կազմել է 1,969 մլրդ դրամ՝ 2014թ. համեմատությամբ (1,081 մլրդ դրամ) արձանագրելով 82% աճ:

Ամբողջ աշխարհում, հեռահաղորդակցության օպերատորների համար բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքը դարձել է եկամտի կարևոր աղբյուր, hետևաբար նաև՝ մրցակցության ևս մեկ ուղղություն: Ունենալով ընտրության լայն հնարավորություն՝  բաժանորդները նախընտրում են ձեռք բերել մատչելի, միևնույն ժամանակ՝ բարձրորակ և բազմագործառույթ բջջային հեռախոսներ: Բջջային սարքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կամ ընկերության առցանց խանութից գնելու որոշմանը նպաստող գործոններից են նաև սարքի հետ տրամադրվող երաշխիքը և վճարման հարմարավետ պայմանները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային կարևոր մյուս առավելություններից է նաև Հայաստանի ամբողջ տարածքում գործող ամենաընդարձակ բջջային ծածկույթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հաճախորդները հնարավորություն ունեն ընտրություն կատարելու բջջային հեռախոսների, մոդեմների, երթուղիչների, պլանշետային համակարգիչների և աքսեսուրաների լայն տեսականուց, ինչպես նաև բաժանորդագրվելու սակագնային այնպիսի պլանների, որոնք գնված սարքի հետ մատչելի ամսավճարի դիմաց տրամադրում են անսահմանափակ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև՝ առաջարկում ամսավճարի և ապառիկ տարբերակով վճարման հարմարավետ պայմաններ:

Որպես Հայաստանում 4G ցանցում ծառայություններ մատուցող միակ ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր սպասարկման կենտրոններում համապատասխան սակագնային պլանների հետ մատչելի գնով և 4G ցանցի հետ համատեղելի բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և երթուղիչների ապահովմանը: Այն բաժանորդները, ովքեր ունեն 4G ցանցի հետ համատեղելի սարքեր, սակայն չունեն համապատասխան USIM քարտեր, կարող են հին SIM քարտերն անվճար փոխարինել՝  այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման որևէ կենտրոն:

Ավելին, 2015թ.-ի դեկտեմբերի երկրորդ կեսից մի շարք ինտերնետային սակագնային պլանների, այդ թվում՝ «ՄՏՍ կոնեկտ», «Office-Zone» և «ՄՏՍ պլանշետ» սակագնային պլանների թե՛ ընթացիկ և թե՛ նոր բաժանորդները, ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթ և ներբեռնման ավելի բարձր արագությամբ ինտերնետ՝ գերարագ փաթեթը սպառելուց հետո:

«Ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումով. բաժանորդներին տրամադրել Հայաստանում ամենաընդարձակ ծածկույթ ունեցող իր 3G ցանցի և երկրում կոմերցիոն միակ 4G ցանցի առավելություններից օգտվելու լավագույն պայմաններ՝ առաջարկելով ինտերնետից օգտվելու բարձր արագություն ապահովող բջջային սարքերի լայն տեսականի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերը հնարավորություն ունեն ապահովելու հաղորդակցման, բիզնեսի կամ ժամանցի նպատակով ինտերնետ մուտք գործելու առավել բարձր արագություն՝ պայմանավորված ընկերության բջջային ցանցի բարձր թողունակությամբ: Մեր մրցակցային առավելություններից են նաև մատչելի գինը, վճարման պարզ և հարմարավետ տարբերակները, ինչպես նաև բաժանորդի կարիքներին հարմարեցված սակագնային պլանների առկայությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45