Beeline. ինտերնետի կրկնակի ծավալ «My Beeline Armenia» բջջային հավելվածի միջոցով
Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր հնարավորության մասին: Ս.թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները «My Beeline Armenia» հավելվածի միջոցով Mega շարժական ինտերնետի ծառայությունները միացնելու դեպքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:
«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300 ՄԲ, 600 ՄԲ և 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 150 ՄԲ, 300 ՄԲ և 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն համապատասխանաբար 90 դրամ, 150 դրամ և 200 դրամ օրավարձով:
«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» ծառայությունները կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով):
«My Beeline Armenia» հավելվածից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է, և մենք շարունակում ենք կատարելագործել այն, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը մեր հաճախորդների համար լինի առավելագույնս պարզ և հարմար: Մեր նոր ակցիայի շնորհիվ Beeline բաժանորդները, Մեգա ծառայություններին միանալով, այժմ կստանան բջջային ինտերնետի կրկնակի ծավալ, ինչը հավելվածից օգտվելը դարձում է նաև ավելի շահավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։ «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով։
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: