
Boeing-ի շահույթը կրճատվել է 8.7%-ով
Ինքնաթիռների արտադրության համաշխարհային առաջատար Boeing կորպորացիայի հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում ընկերության շահույթը կրճատվել է 8.7%-ով և կազմել 1.219 մլրդ դոլար։ Ինչ կայանում է հասույթին, ապա այն աճել է 2.18%-ով և կազմել 22 632 մլրդ դոլար։
Վերոնշյալ ժամանակահատվածում կորպորացիան սկսել է 737 MAX մոդելի թողարկում, որի համար ստացել է 3.1 հազար պատվեր։ Հիշեցնենք, որ Boeing-ը գործարաններ ունի աշխարհի մոտ 70 երկում, իսկ կորպորացիայի աշխատակիցների քանակը հասնում է 145 հազարի։