Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Վիվասել-ՄՏՍ. ռոումինգը Եվրոպայում՝ հատուկ սակագներով
22/07/2016 17:24
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ռոումինգը Եվրոպայում՝ հատուկ սակագներով

Մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը եվրոպական տասը երկրում՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Չեխիայում և Ֆրանսիայում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն ընդամենը 55 դրամ/րոպե:

Իսկ Գերմանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Չեխիայի, Պորտուգալիայի և Ռումինիայի՝ «Vodafone», ինչպես նաև Իտալիայի «TI»* բջջային օպերատորների ցանցերում ռոումինգում ինտերնետի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն ընդամենը 35 դրամ/ՄԲ:

«Եվրոպական մի շարք երկրներում ձայնային, ինչպես նաև տվյալների փոխանցման ռոումինգի ծառայությունների համար համապատասխանաբար միևնույն սակագների սահմանումը գրավիչ առաջարկ է բաժանորդների համար: Ընտրվել են այն երկրները, ուր մեր հայրենակիցներն առավել հաճախ են այցելում հանգստի և գործնական նպատակներով: Առաջարկի շահավետությունը պայմանավորված է ոչ միայն զգալիորեն նվազեցված սակագներով՝ մուտքային զանգերի, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի և ինտերնետի 1 ՄԲ-ի համար, այլև համապատասխան երկրներից մի քանիսն այցելող բաժանորդների համար միևնույն սակագնից օգտվելու հարմարավետությամբ: Աշխարհով մեկ մեծ թվով ռոումինգ գործընկերների առկայության շնորհիվ՝ մենք ապահովում ենք հաղորդակցման միջոցների հասանելիություն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ինչի մասին է վկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռումինգ ծառայությունները նախընտրող հավատարիմ բաժանորդների զգալի քանակը», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

* Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ /10 ԿԲ սակագինը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37