Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու 4 նոր նախագիծ, որոնք ստեղծվել են հատուկ «Արմենիա Պրեմիում» ալիքի համար
07/10/2016 18:28
Կիսվել

Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու 4 նոր նախագիծ, որոնք ստեղծվել են հատուկ «Արմենիա Պրեմիում» ալիքի համար

Արմենիա TV-ն ներկայացնում է նոր՝ Հայաստանում նախադեպը չունեցող մեդիանախագիծ կաբելային հեռարձակման ոլորտում: Առաջին անգամ «Արմենիա Պրեմիում»-ը ստեղծում է առանձին հեռուստաարտադրանք՝ միայն Պրեմիում դիտողների համար: Արմենիա TV և Յուքոմ ընկերությունների գործակցությամբ՝ սա նոր խոսք է հեռուստատեսային ձևաչափերի ստեղծման մեջ:

Հոկտեմբերի 31-ից Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու 4 նոր, բացառիկ նախագծեր, որոնք ստեղծվել են հատուկ «Արմենիա Պրեմիում» ալիքի համար:

2015թ.-ին Արմենիա TV-ն հեղափոխեց հայկական կաբելային հեռուստատեսության ձևաչափը` եթեր հեռարձակելով միանգամից 6 նոր ալիքներ: Մեկ տարի անց կրկին շրջադարձ. Արմենիա TV-ն խաղի նոր կանոններ է թելադրում` այժմ առաջարկելով 4 նոր գերժամանակակից նախագծեր, որոնք կհայտնվեն Պրեմիում դիտողների հեռուստացանկում:

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարևոր է, որ զարգացում ապրի նաև հեռուստատեսային բովանդակությունը: Այդ պատճառով է, որ մենք ինքներս ենք նպաստում մեր հեռուստադիտողների համար նախատեսված բովանդակության ստեղծմանը և հովանավորել ենք հայ ամենահայտնի դերասանների մասնակցությամբ ստեղծված պատմական սերիալը, երկու սիթքոմերը և ռեալիթի-շոուն: Արմենիա Premium ալիքների ստեղծումից հետո սա ևս մեկ քայլ է դեպի որակյալ ու հետաքրքիր բովանդակություն Ucom ընկերության բաժանորդների համար: Հուսով ենք, որ այս խիստ պատասխանատու ներդրման արդյունքում ստեղծված բովանդակությունը գոհունակությամբ կընդունվի հեռուստադիտողների կողմից», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Պրեմիում բառը նույնականացվում է լավագույնի հետ, և մենք ջանք չենք խնայում լավագույն  մեդիա-բովանդակությունը ստեղծելու համար: Մենք խոստացանք և արեցինք ավելին: Երբ հոկտեմբերի 31-ին մեր սիրելի հեռուստադիտողները սեղմեն հեռակարավարման վահանակի 0 կոճակը, չեն կարողանա չնկատել իսկապես Պրեմիումին արժանի հեռուստանախագծերը»,- նշել է «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Հին արքաներ բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են: Զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ: Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:

Ցանկալի փեսացուն իրապատում (reality show) հեռուստանախագիծ է՝ խաղի էլեմենտներով: Ցանկալի փեսացուն՝ Սոս Ջանիբեկյանն է, ով ընտրվել է պրոդյուսերական խմբի անցկացրած հետազոտությունից հետո (սոց. հարցումներ, սոցցանցերի, գլամուրային հեղինակային ամսագրերի մոնիթորինգ): Նախագծին մասնակցելու համար ընտրվել են 12 աղջիկներ, յուրաքանչյուր շաբաթ նրանցից մեկը լքելու է նախագիծը: Վերջնական ընտրությունը կարվի 2 գեղեցկուհիների միջև։ Ցանկալի փեսացու նախագծի պրոդյուսերը Հրաչյա Քեշիշյանն է:

Change սիթքոմի 24 սերիաներում գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը ներկայանում է երկու կերպարով: Մեկ դերում նա քրեական հեղինակություն է, մյուսում՝ անհաջողակ, բայց ազնիվ դերասան: Սիթքոմի առանցքում գլխավոր գործարքն է՝ «change» լինել: Ազնիվ դերասանը ստանձնում է իր կյանքի ամենակարևոր և ամենաբարդ դերը: Հումորային-ժամանցային սիթքոմում նկարահանվել են Արմեն Մարգարյանը, Արթուր Նալբանդյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանը, Անի Պետրոսյանը: Նախագծի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:

Ազիզյանները սիթքոմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է: Մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը: Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները: Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է, ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և այլ հայտնի դերասաններ: Նախագծի ռեժիսորը Արման Մարությանն է:

Այս 4 նախագծերը եթերում կլինեն հոկտեմբերի 31-ից՝ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով. նոր մեդիափաթեթ՝ բացառապես Ucom ցանցում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41