Բիզնես

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
ՎիմպելԿոմը տոնում է ԱՄՆ-ում բաժնետոմսերի շրջանառության 20-ամյակը
11/11/2016 19:06
Կիսվել

ՎիմպելԿոմը տոնում է ԱՄՆ-ում բաժնետոմսերի շրջանառության 20-ամյակը

ՎիմպելԿոմը (NASDAQ:VIP) այսօր կհնչեցնի փակման զանգը  NASDAQ–ում, նշագծելով 20 տարի առաջ այն օրը, երբ բաժնետոմսերն առաջին անգամ շրջանառվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

ՎիմպելԿոմի բաժնետոմսերը, մինչև փոխանցվելը NASDAQ, առաջին անգամ շրջանառվեցին Նյու Յորքի ֆոնդային բորսայում 1996թ–ին՝ գրավելով իրենց տեղն աշխարհի ամենանորարարական և հաջողակ տեխնոլոգիական ընկերությունների կողքին։ Վերջին 20 տարիների ընթացքում ընկերության առաջատար ոգին ուղեկցեց զարգացնելու նոր տեխնոլոգիաները շուկաներում: Այսօր ՎիմպելԿոմ-ն ավելի քան 200 միլիոն բաժանորդներով հանդիսանում է աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը և գործում է Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի և Ասիայի 14 շուկաներում։

Ժան – Իվ Շառլը, ՎիմպելԿոմ–ի Գործադիր գլխավոր տնօրենն ասաց. «Սա շատ կարևոր ուղենիշ է, որով  ՎիմպելԿոմ–ն իրոք հպարտանում է։ Նորարարական ոգին, որը հանդիսանում է վերջին 20 տարիների հաջողության հիմնաքարը, շարունակում է առաջնորդել մեզ թվային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դառնալու գործընթացում: Այս շրջադարձային առաջընթացը, որը մենք իրականացրել ենք վերջին 15 ամիսների ընթացքում վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»։

Իր ձեռնարկատիրական ժառանգությանը զուգահեռ, ՎիմպելԿոմն այժմ աշխատում է թվային ոլորտում, որն արդյունաբերության մեջ համարվում է ամենահավակնոտ տրանսֆորմացիոն ծրագրերից մեկը: Ավելի վաղ այս տարի ՎիմպելԿոմ–ը հայտարարեց մի խոշոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում ընկերության ՏՏ ենթակառուցվածքները տեղափոխում են մեկ միասնական թվային հարթակ, որը կնպաստի արտադրանքի և ծառայությունների ավելի արագ զարգացմանը` բավարարելով բարժանորդների թվային պահանջները: Փորձարկվել է նաև հաճախորդների ներգրավման թվային նոր հարթակ, որի հիմնական նպատակն է նորովի աշխատել հաճախորդների հետ։

ՎիմպելԿոմը գրանցել է զգալի առաջընթաց իր բիզնեսները կարգավորելու գործընթացում. Իտալիայում և Պակիստանում ավարտվել են հիմնական գործարքները, և այժմ այդ շուկաներում ընկերությունը հանդիսանում է շուկայի առաջատարը: Վիմպելկոմը զուգահեռ գլոբալացնում և պարզեցնում է իր խմբի մեջ մտնող ընկերությունների գործընթացները` ներդնելով կայուն և թափանցիկ կառավարման համակարգ, որն ապահովում է Խմբի շարունակական գործունեությունը միջազգային բարձր չափանիշներին համապատասխան:

Համահիմնադիր և պատվավոր նախագահ Օգի Ֆաբելան նշեց. «Այն ձեռնարկատիրական նվիրվածությամբ, որով մենք հիմնեցինք ընկերությունը 24 տարի առաջ, նույն ոգով այսօր ՎիմպելԿոմը «հեղաշրջում» է ողջ արդյունաբերությունն իր հավակնոտ թվային ռազմավարությամբ։ Ամբողջ աշխարհի Առաջատար Տեխնոլոգիական ընկերությունները և ձեռներեցներն երազում են, որ իրենց բաժնետոմսերը հրապարակայնորեն շրջանառվեն NASDAQ բորսայում՝ այստեղ Նյու Յորքում։ Մենք հպարտ ենք այսօր այնպես ինչպես այն օրը, երբ առաջին անգամ հնչեցրինք մեր բացման զանգը 20 տարի առաջ։ Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը շարունակաբար աշխատում է փորձելով առաջարկել նորարարական լուծումներ մեր հաճախորդներին բոլոր գլոբալ շուկաներում»։

https://new.livestream.com/nasdaq/live and http://www.nasdaq.com/about/marketsitetowervideo.asx

«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34