Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Վիվասել-ՄՏՍ․ մինչև տարեվերջ Հայաստանի ամենաընդարձակ 4G ցանցը կընդգրկի 22 քաղաք
27/12/2016 18:38
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ մինչև տարեվերջ Հայաստանի ամենաընդարձակ 4G ցանցը կընդգրկի 22 քաղաք

Ձեռքբերումների վրա կանգ առնելը բնորոշ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր` Հայաստանում առաջին և ամենաընդարձակ 4G ծածկույթը, որը գործարկվել էր 6 տարի առաջ՝ դեռևս 2010-ին՝ մեր երկիրը դասելով այն ժամանակ 4G ցանցը ներդրած մեկ տասնյակի հասնող, տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար 4G ցանցի ներդրումն երբեք չի եղել ինքնանպատակ: Ընկերության չի սահմանափակվել բացառապես երևանցիներին 4G ծառայությունները հասանելի դարձնելով: Կարճ ժամանակահատվածում, ինտենսիվ աշխատանքների իրականացման և հսկայածավալ ներդրումների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է 4G ծառայությունները հասանելի դարձնել նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ապա՝ Ծաղկաձորում, Վաղարշապատում, Դիլիջանում, Ջերմուկում և Արմավիրում՝ ապհովելով 4G ծառայություններով բնակելի տարածքների 46.6% ծածկույթ [ինֆոգրաֆիկա]:

4G ցանցի ընդլայնման երրորդ փուլում, աշխատանքներն են իրականացվել նոր քաղաքներ՝ Աբովյանը, Աշտարակը, Եղվարդը, Արթիկը, Արտաշատը, Բերդը, Կապանը, Մեղրին, Ագարակը, Եղեգնաձորը, Վայքը, Ստեփանավանը, Սպիտակը, [ինֆոգրաֆիկա] ներառելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մինչև տարեվերջ 4G ծառայությունները հասանելի դարձնել բնակչության 52,5 %-ին [ինֆոգրաֆիկա]:

«Վեց տարի առաջ, առաջին անգամ Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրեց 4G/LTE ցանց: Գերարագ այս ցանցը հասանելի էր աշխարհի ընդամենը մոտ տասը երկրում: Ցանցի աստիճանական զարգացման արդյունքում, մինչև այս տարվա ավարտը 4G ծառայությունները հասանելի կդառնան Հայաստանի արդեն 22 քաղաքում, ինչը մեր ռազմավարության մաս է կազմում: Աշխարհով մեկ 4G ցանցերի զարգացումն և տարատեսակ ծառայությունների տրամադրումը տնտեսական ակտիվության խթանման ու աճի կարևոր գործոն են հանդիսանում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

4G տեխնոլոգիան մարզային քաղաքներին հասանելի դարձելը հետապնդում է ոչ միայն գործարար ակտիվության կենտրոններին մոտ լինելու նպատակ, այլև հստակ ռազմավարություն է՝ ուղղված մայրաքաղաքի ու մարզերի միջև տեխնոլոգիական անջրպետի վերացմանը: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը՝ ներառյալ երկրով մեկ շարժական կապի բազային կայանների քանակը և ըստ այդմ՝ ամենաընդարձակ 2G, 3G և 4G ցանցերը: Ընդ որում, 3G սերնդի համեմատությամբ՝ 4G ցանցը թույլ է տալիս ապահովել մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

3G և 4G կայանների շարունակական ավելացումը հետապնդում է ռազմավարական երկու նպատակ. ընդլայնել բարձր արագություններ ապահովող ինտերնետ հասանելիության ծառայությունների աշխարհագրական ծածկույթը, և զուգահեռաբար, հզորացնել ցանցի թողունակությունը՝ բավարարելով համացանցի օգտագործման ծավալների անընդհատ աճող պահանջարկը:

Ookla International ընկերության կողմից հոկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճանաչվել էր Հայաստանում բջջային ամենաարագագործ ցանցի օպերատորը: Ընկերության ցանցի անգերազանցելի ցուցանիշն արձանագրվել է Ookla Speedtestnet հավելավածով՝ 2016 թ-ի ընթացքում իրականացված փորձարկումների արդյունքում: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01