
Քննարկումներ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նոր նախագծի վերաբերյալ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերակառուցման ծրագրի շրջանակներում «Էյ-Սի-Փի» ընկերություն են այցելել Ռուսաստանի Դաշնության «Գիպրոգազամաքրում» բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Էնֆի» ընկերության աշխատանքային խմբերը: Հանդիպմանը ներկա են եղել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Էյ-Սի-Փի» ընկերության գլխավոր տնօրեն Լուսինե Մեջլումյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ գործադիր վարչության փոխնախագահ Սահակ Արզումանյանը, խմբի ընկերությունների այլ ներկայացուցիչներ: