Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.75+0.25
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.10-0.62 WTI - 71.76-0.65
COMEX:  GOLD - 2702.80+1.38 SILVER - 31.79+1.96
COMEX:  PLATINUM - 998.00+0.48
LME:  ALUMINIUM - 2694.50+3.02 COPPER - 9664.00+3.44
LME:  NICKEL - 16587.00+2.85 TIN - 31817.00+1.50
LME:  LEAD - 2038.00-0.49 ZINC - 3052.00+2.66
FOREX:  USD/JPY - 152.77-0.99 EUR/GBP - 1.078+0.39
FOREX:  EUR/USD - 1.078+0.39 GBP/USD - 1.2961+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.34+0.00 NASDAQ - 19269.46+1.51
STOCKS US: S&P 500 - 5973.10+0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8140.74-0.32 CAC40 - 7425.60+0.76
STOCKS EUR:  DAX - 19362.52+1.70
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները
17/03/2017 16:33
Կիսվել

Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները

Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները՝ կլոր սեղան քննարկումների շրջանակում: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ծրագրին մասնակից դպրոցների տնօրենները, համապատասխան ուսուցում ստացած ուսուցիչները և աշակերտները:

Քննարկման ընթացքում ամփոփվեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները ոլորտի մասնագետների և դպրոցների կողմից: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում 30 ուսուցիչներ անցել են համապատասխան  վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար, իսկ ավելի քան 300 աշակերտ ուսուցման արդյունքում ինքնուրույն մշակել են ծրագրեր:

«Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շրջանակում։ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը հնարավորություն ընձեռեց դպրոցականներին գործնականում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը և կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ծրագրի մեկնարկով մենք փորձեցինք համատեղ ուժերով միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձևավորել ձեռնարկատիրության մշակույթ և որպես առաջնային օղակ՝ կրթության և կարերիայի պլանավորումը երկու կարևոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան և կարիերան», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արևային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51