PicsArt. գործարկվել են 3D սթիքերներ Windows հարթակի օգտատերերի համար
PicsArt-ը գործարկել է 3D խմբագրման հնարավորությամբ ազատ օգտագործման սթիքերներ Windows հարթակի օգտատերերի համար:
PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը, որն արդեն հատել է 400 միլիոն ներբեռնումների սահմանը եւ ունի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր, այժմ Windows հարթակի օգտատերերին հնարավորություն է տալիս ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ: Ավելին, PicsArt-ը գործարկել է նաև էքսկլյուզիվ 3D խմբագրման գործիքներ, որոնք հասանելի են միայն Windows հարթակի օգտատերերի համար։ Օգտատերերը կարող են պատկերից եռաչափ թվացող սթիքերներ պատրաստել ու օգտագործել դրանք ֆոտոխմբագրման մեջ՝ ստանալով ավելի մանրակրկիտ ու բնականին նման պատկերներ։
PicsArt-ի օգտատերերը ցանկացած պատկերից կարող են սթիքեր պատրաստել։ Ստեղծած սթիքերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat-ի, ինչպես նաեւ ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար։ Սթիքեր պատրաստելիս կարելի է օգտվել PicsArt-ի 6 միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարներից։ Սթիքերները նաեւ հնարավոր է խմբագրել PicsArt հավելվածում առկա բազմաթիվ գործիքներով՝ օրինակ «խելացի էֆեկտներով», նկարչական պարագաներով, տեքստի կամ այլ խմբագրման հնարավորությունների միջոցով։
Ի դեպ, ապրիլի 10-ից PicsArt-ը Windows հարթակի օգտատերերի համար մեկնարկում է հատուկ արշավ, որի շրջանակում PicsArt-ի վճարովի փաթեթների մի շարք տառատեսակների ու գարնանային սթիքերների փաթեթների գինը կնվազի 50 տոկոսով:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Մանկական Rutube ծրագրային հավելվածով, որի միջոցով փոքրիկ հեռուստադիտողները կարող են դիտել ընտրյալ և սիրված մուլտֆիլմեր, ինչպես նաև զարգացնող ուսուցողական հաղորդումներ։