
Ռուսական Պոետայզեր հավելվածը գտնում է նկարներին համապատասխան բանաստեղծություններ
Ռուսական Lextre ընկերությունը հայտարարել է «Поэтайзер. Правильные слова» հավելվածի գործարկման մասին, որը նաև անվանվում է «պոետիկ Պրիզմա» (խոսքը գնում է հայտնի Prizma հավելվածի մասին, որը լուսանկարներին գեղանկարչական էֆեկտներ էր տալիս)։
Լուսանկերնրին համապատասխան քառյակն ընտրվում է հատուկ նեյրոցանցի միջոցով։ Նախ վերլուծվում է լուսանկարի պատկերը, ապա 43 հազար քառյակից ընտրվում համապատասխանը։ Հավելվածը կարելի է ներբեռնել App Store, Google Play և Microsoft Store հարթակներից։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։