Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ռոստելեկոմ. մեկնարկում է ամենամյա՝ «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը
23/05/2017 13:14
Կիսվել

Ռոստելեկոմ. մեկնարկում է ամենամյա՝ «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը

«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու ամենամյա՝ «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծին, որը Հայաստանում իրականացվում է արդեն երրորդ անգամ։

Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու «Ռոստելեկոմ» Հայաստանի գործունեությանը, անցնելու ինտերակտիվ ուսուցում 10 և ավելի թեմաների շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ), առաջարկներ ներկայացնելու «Ռոստելեկոմի» գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, իրենց լուծումներն առաջարկելու ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, մասնակցելու մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերելու նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շրջանում:

Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կստանա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շարքերը:

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներին, ինչպես և նախորդ տարիներին, ևս կընձեռնվի ընկերության անձնակազմը համալրելու հնարավորություն: Հարկ է նշել, որ բոլոր մասնակիցները կգրանցվեն ընկերության աշխատակիցների ռեզերվում՝ որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ:

«Նոր հնարավորություններ ուսանողների համար» երրորդ ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է և մասնակցելու իրավունք կստանան հարցազրույցի փուլը հաղթահարած 25 ուսանողներ: Ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

Մասնակցել կարող են ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի Բակալավրիատ 3, 4 կուրսի և Մագիստրատուրայի ուսանողները, ընդ որում մասնակիցների մասնագիտության կամ ապագա որակավորման հետ կապված սահմանափակումներ չկան: (Չեն կարող մասնակցել միայն 2015թ. և 2016թ. ծրագրերի մասնակից ուսանողները)

Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստին՝ վերնագրում նշելով RNP հապավումը: Հայտի ձևը առկա է ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/jobs/student-program և բոլոր վաճառքի և սպասարկման սրահներում։

Նախորդ տարիների մասնակիցները մշտապես նշել են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին և մշակույթին։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90