ԱՄՆ-ում ներկայացվել է Vision Mercedes-Maybach 6 Cabriolet շքեղ կոնցեպտը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փեբլ Բիչ քաղաքում ընթացող Monterey Car Week միջոցառման ընթացքում Daimler AG-ն ներկայացրել է Vision Mercedes-Maybach 6 Cabriolet շքեղ էլեկտրամեքենան։ Կաբրիոլետը նաև կցուցադրվի օգոստոսի 20-ին մեկնարկող Pebble Beach Concours d’Elegance էլեգանտ մեքենաների մրցույթում։
Մեքենայի հզորությունը 550 kW կամ 750 ձիաուժ է։ Մարտկոցների հզորությունը բավարարում է 500 կմ ընթացքի համար։ Vision Mercedes-Maybach 6 Cabriolet-ի միջոցով գերմանական ավտոհսկան ցանկանում է ցուցադրել, թե ինչպիսին պետք է լինի ապագային շքեղ էլեկտրամեքենան։ Հիշեցնենք, որ անցյալ տարի գերմանական կոնցեռնը ներկայացրել է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը, որն իրենց ներկայացնում է էլեկտրական շքեղ կուպե։