Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 412.00-2.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 89.50+0.20 WTI - 83.66-0.18
COMEX:  GOLD - 2349.60+0.12 SILVER - 27.23-0.98
COMEX:  PLATINUM - 924.40-0.71
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.33+1.45 EUR/GBP - 1.0692-0.27
FOREX:  EUR/USD - 1.0692-0.27 GBP/USD - 1.2489-0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Beeline. «Ադամանդ» համարներ` 20% զեղչով
29/08/2017 16:38
Կիսվել

Beeline. «Ադամանդ» համարներ` 20% զեղչով

Beeline-ի գեղեցիկ՝ «Ադամանդ» համարներն այժմ ավելի հասանելի կլինեն բաժանորդների համար. դրանք արդեն կարելի է գնել առցանց և ստանալ 20% զեղչ:

Նախկինում «Ադամանդ» համարները հնարավոր էր ձեռք բերել միայն Վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այժմ բաժանորդը կարող է ընտրել հեռախոսահամարը կայքում և պատվիրել առցանց ՝ վճարելով 280 000 դրամ: Պատվերը ձևակերպելիս կարելի է նշել հասցե առաքման համար: Բացի այդ, բաժանորդը հնարավորություն կունենա մարել գումարը 6 ամսվա ընթացքում: 

Նշենք, որ մինչ այդ առցանց կարելի էր գնել Beeline-ի այլ կարգերի գեղեցիկ համարները՝ «Նիկել», «Պղինձ», «Պլատին» «Արծաթ» և «Ոսկի»: Դրանք նույնպես առցանց գնման դեպքում տրամադրվում են 20% զեղչով և 6 ամսում մարման հնարավորությամբ:

«Լինելով առաջադեմ և նորարարական տեխնոլոգիաների կողմնակից՝ մենք ձգտում ենք առավել թվայնացնել մեր ծառայությունները և տնտեսել մեր բաժանորդների ժամանակը: Մեր ցանկությունն է, որ Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները առավել հասանելի լինեն բաժանորդների համար: Այժմ և մեր գեղեցիկ համարները հնարավոր է ձեռք բերել մի քանի րոպեում՝ առանց տանից դուրս գալու և ավելի ցածր գներով», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ և քարտի պատվերը ձևակերպել http://number.beeline.am կայքում կամ 043 033-033 հեռախոսահամարով:

———–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60