Բիզնես

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.57+0.55 EUR/GBP - 1.0522-0.50
FOREX:  EUR/USD - 1.0522-0.50 GBP/USD - 1.2688-0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանը ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները
29/09/2017 12:54
Կիսվել

Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանը ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը սեպտեմբերի 28-29-ին Երևանում կազմակերպված  «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017» միջազգային համաժողովի ընթացքում հանդես եկավ «Ինտերնետ հեռարձակում, վճարովի հեռուստատեսությունը մրցակցային շուկայի պայմաններում» թեմայով զեկույցով։ 

Մասնավորապես, ընկերության ղեկավարն անդրադարձավ մալուխային հեռուստատեսության միջազգային շուկայում առկա զարգացումներին․ ներկայացրեց OTT և IPTV տեխնոլոգիաների աճող տեմպերը, ամպային տեխնոլոգիաներով գերարագ Ինտերնետի միջոցով հեռարձակման կազմակերպման և հեռուստադիտման միտումները։ Նշվեց նաև, որ ժամանակակից հեռուստադիտողների կողմից առավելությունն ու նախընտրությունը տրվում է Catch-up և Տեսավարձույթ ծառայություններին, ինչը չի սահմանափակում նրանց ժամանակային առումով և հասանելի է ցանկացած պահի։

Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանը ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները

Անդրադարձ կատարվեց ՏՀՏ ոլորտի և հատկապես հեռահաղորդակցական ավանդական ծառայությունների տրանսֆորմացիային դեպի Ինտերնետ հեռարձակման և բովանդակության ծավալի մեծացան, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ ներդրումներ օպերատորների կողմից դեպի թողունակության ծավալների ընդլայնում։

Միևնույն ժամանակ նշվեց, որ ապագայում հեռուստատեսության հաջող զարգացման համար ներկայիս մեդիայի հետ կոնվերգենտ (համատեղ) ծառայությունների ներկայացման անհրաժեշտություն կառաջանա։

«Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017»  միջազգային  համաժողովը ամենամյա բնույթ է կրում և անց է կազվում 2004թ․-ից, Հայաստանում կազմակերպվել է առաջին անգամ։ Կազմակերպիչներն են Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան, Ռուսաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան և Վրաստանի մալուխային հեռուստատեսության միությունը։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, հյուրեր։

Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանը ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները

Համաժողովի ընթացքում ակտիվ քննարկումների և կլոր-սեղանների միջոցով հնարավոր դարձավ ներկա 41 կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր դարձնել երկխոսությունը տարբեր երկրներից ժամանած բանախոսների միջև, քննարկել վճարովի, ավանդական և մալուխային հեռուստատեսության ապագան ու զարգացումները, անդրադարձ կատարել իրավական կարգավորումներին, բովանդակության հասանելիությանն առնչվող և այլ թեմաների, առաջարկել լուծումներ։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով։ Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26