Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2017թ. II եռամսյակ
04/10/2017 11:53
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2017թ. II եռամսյակ

2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,727,097 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 1.86%-ով կամ 67,909-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.08% կամ 39,785 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,462,956 է: 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.81%-ով կամ 61,537-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.19%-ով կամ 6,716 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2017թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,180,401: 2017թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.46%-ով կամ 31,449-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.31%-ով կամ 6,790 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,107,603 է: 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.60%-ով կամ 33,174-ով, իսկ 2016թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.08%-ով կամ 1,597 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 975,860: 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.38%-ով կամ 40,918-ով, իսկ 2016թ․երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ, որը կազմել է 7.69% կամ 69,654: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 913,629 է: 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.25%-ով կամ 37,269-ով, իսկ 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.80%-ով կամ 50,067 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2017թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 570,836: 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.77%-ով կամ 4,458-ով, իսկ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6.03%-ով կամ 36,659-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 441,724 է, 2017թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 1.98%-ով կամ 8,906-ով, իսկ 2016թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 9.24% կամ 44,948 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,891,135 (2016թ.-ի II եռ. համեմատ` +1.99% կամ +56,315): Vivacell-MTS` 1,768,587 բաժանորդ ( +1.88% կամ +32,657), Beeline` 807,217 բաժանորդ (+6.51% կամ +49,338), Ucom` 315,331 բաժանորդ (-7,53% կամ -25,680):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 571,821 (2016թ.-ի II եռ. համեմատ` -7.98% կամ -49,599): Vivacell-MTS` 339,016 բաժանորդ (-8.39% կամ -31,060), Ucom` 126,393 բաժանորդ (-13.23% կամ -19,268), Beeline` 106,412 բաժանորդ (+0.69% կամ +729):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 1,941,096 (2016թ.-ի II եռ. համեմատ` +8.21% կամ +147,227): Vivacell-MTS` 1,283,151 բաժանորդ (+7.74% կամ +92,150), Beeline` 387,630 բաժանորդ (+14.72% կամ +49,735), Ucom` 270,315* բաժանորդ (-0.61% կամ -1,658):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 264,141 (2016թ.-ի II եռ. համեմատ` +14.31% կամ +33,069): Ucom` 129,112 բաժանորդ ( +6.86% կամ +8,289), Vivacell-MTS` 72,798 բաժանորդ ( +7.68% կամ +5,193), Beeline` 62,231 բաժանորդ (+45.93% կամ +19,587):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,485 դր. (2016թ.-ի II եռ. համեմատ` -11.97% կամ -202 դր.), Vivacell-MTS` 1,253 դր. (-8.27% կամ -113 դր.), Ucom` 1,124 դր. (+0.81% կամ +9 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4,119 դր. (2016թ.-ի II եռ. համեմատ` +0.51% կամ +21 դր.), Beeline` 3,958 դր. (-4.23% կամ -175 դր.), Vivacell-MTS` 3,093 դր. (-1.25% կամ -39 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,724 դր. (2016թ.-ի II եռ. համեմատ` -4.15% կամ -118 դր.), Vivacell-MTS` 2,533 դր. (-2.69% կամ -70 դր.), Beeline՝ 1,304 դր. (-7.91% կամ -112 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 538 րոպե (2016թ.-ի II եռ. համեմատ` +6.53% կամ +33 ր.), Beeline ` 303 ր. (-10.88% կամ -37 ր.), Ucom` 129 ր. (-2.27% կամ -3 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 745 րոպե (2016թ.-ի II եռ. համեմատ` -1.19% կամ -9 ր.), Beeline` 416 ր. (-3.26% կամ -14 ր.), Ucom` 293 ր. (+2.09% կամ -6 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 18,826 ՄԲ (2016թ.-ի II եռ. համեմատ` +10.75% կամ +1,827 ՄԲ), Vivacell-MTS` 15,132 ՄԲ (+0.27% կամ +40 ՄԲ), Beeline՝ 7,685 ՄԲ (-19.33% կամ -1,842 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 126,635 (2016թ.-ի II եռ. համեմատ` -5.12% կամ -6,827), Beeline` 94,103 (+15.48% կամ +12,617), Ucom` 23,255 (-7.43% կամ -1,866):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 26,629 (2016թ.-ի II եռ. համեմատ` -21.18% կամ -7,157), Ucom` 11,123 (+0.96% կամ +106), Beeline` 4,616 (-34.41% կամ -2,422):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 14,680 (2016թ.-ի II եռ. համեմատ` +32.26% կամ +3,581), Beeline` 13,078 (+46.91% կամ +4,176), Vivacell-MTS` 10,523 ( +17.60% կամ +1,575):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 88,086 (2016թ.-ի II եռ. համեմատ` -29.09% կամ -36,131), Beeline` 55,669 (-19.49% կամ -13,478), Ucom` 34,834 (-15.06% կամ -6,176):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 32,004 (2016թ.-ի II եռ. համեմատ` -11.36% կամ -4,100), Ucom` 8,450 (-19.87% կամ -2,095), Beeline` 5,781 (+9.05% կամ +480):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 13,281 (2016թ.-ի II եռ. համեմատ` +38.72% կամ +3,707), Ucom` 11,636  ( -26,99% կամ -4,302), Beeline՝ 9,073 (+13.75% կամ +1,097):

———–

* Ucom ընկերության 2017թ. II եռամսյակի հաշվետվության մեջ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդների թիվը 205,298 է, որը ներառում է միայն տվյալների հաղորդման 3G և բարձր տեխնոլոգիաներից օգտվող բաժանորդներին։ Նախկին հաշվետվությունների հետ ճիշտ համեմատականներ անցկացնելու համար Ucom-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրվել է Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) 2G և ավել տեխնոլոգիաներով օգտվող բաժանորդների թիվը՝ 270,315։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32