Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվասել-ՄՏՍ. Զանգ Wi-Fi-ով արտերկրում
08/12/2017 13:01
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Զանգ Wi-Fi-ով արտերկրում

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված IMS պլատֆորմը թույլ է տալիս տրամադրել «Զանգ Wi-Fi-ով» և VoLTE (4G ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ Wi-Fi Calling (Զանգ Wi-Fi-ով) ծառայության փորձնական գործարկումը: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Wi-Fi ցանցի միջոցով կարող են զանգահարել հայաստանյան  բջջային ու ֆիքսված բոլոր ցանցեր եւ ստանալ զանգեր նշված ցանցերից, իսկ արտերկրում գտնվելու դեպքում` զանգահարել եւ ստանալ ներցանցային զանգեր իրենց սակագնային պլաններով նախատեսված միեւնույն սակագներով: Ձայնային հաղորդակցություն կարող է հաստատվել նաև «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվող երկու բաժանորդների միջև. ընդամենն անհրաժեշտ է, որ նրանք միացած լինեն Wi-Fi ցանցերի՝ անկախ գտնվելու վայրից: 

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ հավելվածի ներբեռնում, ինչպես տարատեսակ մեսենջերների (Viber, WhatsApp, Skype, և այլն) դեպքում: Բացի այդ՝ ի տարբերություն մեսենջերների՝ զանգ կատարած համարները արտացոլվում են հեռախոսագրքում, իսկ զանգ կատարելիս՝ բաժանորդի կողմից համարը մուտքագրվում է սովորական ձևաչափով:

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը հարմար է հատկապես արտերկրում գտնվող այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են այցելում վայրեր, որտեղ բջջային ցանցը գերծանրաբեռնված է, թույլ է կամ բջջային ծածկույթն առհասարակ բացակայում է: Հյուրանոցներում, առևտրի և զվարճանքի կենտրոններում, մետրոյի և երկաթգծային կայաններում, գնացքներում, խանութներում, շուկաներում, սրճարաններում, խաղասրահներում և հատկապես ստորգետնյա հատվածներում, որտեղ որպես կանոն առկա է Wi-Fi ցանց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը «Զանգ Wi-Fi-ով» ծառայության միջոցով կարող է կատարել ու ընդունել ներցանցային զանգեր այնպես, ինչպես նա դա անում է Հայաստանում գտնվելիս:

«Արտերկրում «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվելու դեպքում մեր բաժանորդն էականորեն կխնայի իր միջոցները՝ ստիպված չլինելով ակտիվացնել ռոումինգ կամ գնել այդ երկրում գործող օպերատորի SIM քարտ: Նա ընդամենը կօգտագործի սակագնային պլանով նախատեսված ներցանցային փաթեթը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունը չափազանց հարմարավետ է նաև այն պատճառով, որ ո՛չ զանգահարողը, և ո՛չ էլ զանգն ընդունողը ստիպված չեն լինի մշտապես միացված պահել բջջային ցանցի միջոցով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունը: 

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսում առկա լինի համապատասխան գործառույթը՝ արտադրողի կողմից ներդրված և ակտիվացված:

Ռալֆ Յիրիկյանը նաև նշել է, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան սմարթֆոնի կարգավորումներում նախ ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը, և ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանել առաջնայնություն: Արդյունքում՝ անգամ բջջային ցանցին միացած լինելու դեպքում, սմարթֆոնը Wi-Fi ցանցում գրանցվելուն պես, զանգն ավտոմատ կերպով կկատարվի «Զանգ Wi-Fi-ով» ռեժիմով: Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում է էկրանին:

Wi-Fi Calling (կամ Voice-over-Wi-Fi) ու Voice-over-LTE կամ՝ VoLTE (LTE/4G ցանցերով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունների հիմքում ձայնի փոխանցումն է IP-արձանագրության միջոցով: Տեխնոլոգիապես՝ վերը նշված երկու ծառայությունների առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է, որն արդեն իսկ ներդրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության և VoLTE-ի միջոցով զանգի միացման տևողությունը կազմում է մի քանի վայրկյան: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից քայլ առ քայլ իրականացվող նախագծի արդյունքում ձայնային ազդանշանի փոխանցումը, որը դեռևս իրականացվում է 2G և 3G ցանցերով միջոցով, կսկսի իրականացվել 4G/LTE ցանցով, ինչը 4G ցանցում բարձր արագություններով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդին զանգ ստանալու կամ զանգահարելու դեպքում հնարավորություն կտա շարունակելու աշխատել 4G ցանցում առանց ընդհատումների՝ խուսափելով 3G ցանց անցում կատարելուց: VoLTE-ի դեպքում նաև ապահովվում է ձայնի HD որակ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45