
Apple-ը մեկ սմարթֆոնի վաճառքից ստանում է 151 դոլար, Xiaomi-ն՝ 2
Counterpoint վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. երրորդ եռամսյակում Apple կորպորացիան ամեն վաճառված սմարթֆոնից ստացել է 151 դոլար շահույթ։
Բավական համեստ են ցուցանիշները Apple-ի հիմնական մրցակիցների մոտ։ Samsung կորպորացիան մեկ սմարթֆոնի վաճառքից ստացել է 31 դոլար։ Huawei-ը՝ 15 դոլար, Oppo` 14 դոլար, Vivo` 13 դոլար, Xiaomi` 2 դոլար։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։