Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
2017թ.-ին Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 9.9%-ով և կազմել 2.3 մլն մեքենա
08/01/2018 23:56
Կիսվել

2017թ.-ին Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 9.9%-ով և կազմել 2.3 մլն մեքենա

2017թ.-ի վաճառքների ցուցանիշները ցույց են տալիս, որ անցյալ տարին ամենահաջողակն է Mercedes-Benz-ի ողջ պատմության ընթացքում։ Մեքենաների վաճառքներն աճել են 9.9%-ով և կազմել 2.289 մլն մեքենա։ Գերմանական ավտոհսկան վաճառքի ռեկորդներ է արձանագրում 7-րդ տարին անընդմեջ։ Mercedes-Benz-ը մնում է Գերմանիայի և ԱՄՆ պերմիում դասի մեքենաների շուկայի առաջատար։ Վաճառքների ռեկորդային ծավալներ են գրանցվել նաև Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Չինաստանում Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 25%-ով։

2017թ.-ի չորրորդ եռամսյակը նույնպես լավագույնն էր ավտոկոնցեռնի ողջ պատմության ընթացքում, վաճառվել է 572,044 մեքենա՝ +4.8%։ Դեկտեմբեր ամիսն վաճառքներն աճել են 1.7%-ով և կազմել 193,534 մեքենա։ Բացի ԱՄՆ-ից և Գերմանիայից Mercedes-Benz-ը պրեմիում դասի մեքենաների շուկայի առաջատար է նաև Մեծ Բրիտանիայիում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Դանիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Թայվանում, Հնդկաստանում, Կանադայում, Մեքսիկայում և Բրազիլիայում։

2017թ.-ին Mercedes-Benz-ը Եվրոպայում վաճառել է 955,301 մեքենա, աճ՝ 6.4%։ Գերմանիայում վաճառքներն աճել են 3.5%-ով և կազմել 300,000 մեքենա։ Մեծ Բրիտանիայում վաճառքներն աճել են 6.4%-ով, Ֆրանսիա՝ +9.7%, Իսպանիա՝ +11.9%, Բելգիա՝ 15.1%, Շվեյցարիա՝ +7.7%, Շվեդիա՝ +15.4%, Լեհաստան՝ +42.2%, Ավստրիա՝ +15.2%, Պորտուգալիա՝ +6.2%։

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառվել է 875,250 մեքենա՝ +19.2%։ Չինաստանում վաճառվել է 587,868 մեքենա, 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 25.9%-ով։ Հարավային Կորեայում վաճառքներն աճել են 20%-ով, Ճապոնիա՝ +0.4%, Ավստրիա՝ +2.8%, Թայվան՝ +8.4%, Հնդկաստան՝ +15.9%, Թայլանդ՝ +22.7%, Մալազիա՝ +2.3%։

Հյուսիսային Ամերիկայում վաճառվել է 400,320 մեքենա։ ԱՄՆ-ում վաճառվել է 340,000 մեքենա։ Կանադայում վաճառքներն աճել են 12.2%-ով, Մեքսիկայում՝ 21.9%-ով։

Ինչ կայանում է մոդելների վաճառքներին, ապա Mercedes-Benz-ի SUV-երի (արտաճանապարհային մոդելներ) վաճառքներն աճել են 14%-ով և կազմել 805,000 մեքենա։ Նոր S դասի վաճառքների ծավալը կազմել է 70,000։ Փոքր մոդելների (A, B դաս) վաճառքների ծավալը կազմել է 620,000։ C դասի վաճառքների ծավալը կազմել է 415,000, իսկ E դասի վաճառքների ծավալը կազմել է 350,000 մեքենա։ 2017թ.-ին վաճառվել է V դասի 58,000 մեքենա՝ աճ 25.7%-ով, նաև վաճառվել է 2017թ.-ին թողարկված 1,900 X դասի փիքափ, ինչ կայանում է շքեզ մոդելներին, ապա դրանց վաճառքներն աճել են 22.4%-ով և կազմել 170,000 մեքենա։ AMG շարքի մեքենաների վաճառներն աճել են 33%-ով և կազմել 130 հազար։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88