Google-ն ամբողջովին փոխում է Gmail-ի դիզայնը
Google կորպորացիան իր G Suite ծառայության կորպորատիվ հաճախորդներին տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին ամբողջովին կփոխվի Gmail էլեկտրոնային փոստի դիզայնը։ Դիզայնից բացի Gmail-ում կգործարկվեն նաև նոր գործառույթներ։
Մասնավորապես, օգտատերերը հնարավորություն կունենան Gmail-ից անմիջապես օգտվել Calendar-ի ծառայություններից։ Չկարդացված նամակների կուտակումներից խուսափելու համար կգործարկվի «կարդալ հետո» գործառույթը, որը օգտատիրոջ նշած ժամանակահատվածով նոր նամակը կթաքցնի Inbox բաժնից։ Gmail-ի Desktop տարբերակում վերջապես կգործարկվի նաև «խելացի պատասխաններ» գործառույթը, որն այժմ հասանելի է միայն Gmail-ի հավելվածներում։ Gmail-ը նաև նամակները համակարգչում պահելու հնարավորություն կտա, ինչը կապահովի դրանց հասանելիությունն առանց ինտերնետի։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։