
iPhone X-ին բաժին է ընկնում սմարթֆոնների շուկայի շահույթի 35%-ը
Counterpoint վերլուծական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. չորրոդ եռամսյակում Apple iPhone X սմարթֆոնին բաժին է ընկել սմարթֆոնների համաշխարհային շուկայի շահույթի 35%-ը։
Միևնույն ժամանակ, iPhone X-ին բաժին է ընկել սմարթֆոնների շուկայի եկամուտների 21%-ը։ Հավելենք նաև, որ iPhone X-ի մասնաբաժինը առաջատար սմարթֆոնների սեգմենտում կազմում է 86%։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։