Բիզնես

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները միացել են «Հեծանվով դեպի աշխատավայր»  նախաձեռնությանը
19/05/2018 18:11
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները միացել են «Հեծանվով դեպի աշխատավայր» նախաձեռնությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է, ինչ իր աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով, մասնակից է դառնում «Հեծանվով դեպի աշխատավայր» հանրային իրազեկման միջազգային նախաձեռնությանը, որն անցկացվում է մայիսին աշխարհի շատ երկրներում :

Մայիսի 18-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով: Արշավի մասնակիցները աշխատավայր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով: Նախաձեռնությունն իրականացվում է հաշվի առնելով այն իրողությունը, որ Երևանի փողոցներում օրեցօր ավելանում է հեծանվորդների թիվը, ինչը ոչ միայն նոր միտում է, այլև` առողջ ապրելակերպն ու հանրային առողջությունը խթանող կարևոր քայլ:

«Արդեն երկրորդ տարին շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցներին քաջալերում է միանալ հեծանվով աշխատանքի գալու նախաձեռնությանը: Իրականում, հեծանվային մշակույթի զարգացումը կարող է դառնալ նոր սկիզբ՝ հանրային առողջության ոլորտի և շրջակա միջավայրի կարևոր խնդիրները մեր երկրում լուծելու համար: Օրինակ՝ մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվի նաև մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարևոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում: Բացի այդ, ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղիի առկայությունը կարևոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու և լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախքան «Հեծանվով դեպի աշխատավայր» արշավի մեկնարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը սկսնակ և արդեն փորձառու հեծանվորդներին է ներկայացրել հեծանվորդների անվտանգ երթևեկության կանոնները՝ ճանապարհային երթևեկության կանոնների շրջանակներում:

«Հեծանվորդների Ֆեդերացիայի ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում հեծանիվը Հայաստանում դարձել է նորաձև, չնայած նրան, որ դեռ շատ անելիքներ կան ոլորտում: Այն սկսել է լայն կիրառություն ունենալ ինչպես սիրողական ու զբոսաշրջային նկատառումներով, այնպես էլ՝ որպես տրանսպորտային միջոց: Մայրաքաղաքի բեռնաթափման նպատակով Ֆեդերացիան մշտապես առաջարկել է հեծանվային իրատեսական մոդելը, ինչը հնարավորություն կտա փոքր կենտրոնում և առանձին վարչական շրջաններում հեծանվային երթևեկության ճիշտ կազմակերպման շնորհիվ նախ թեթևացնել ճանապարհների գերծանրաբեռնվածությունը, ապա դրանով իսկ խրախուսել առողջ ապրելակերպի մասսայականացումը՝ հույս ունենալով, որ Ֆեդերացիայի իրատեսական առաջարկները կդառնան քննարկման առարկա»,- ասել է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը:

Հեծանվավարությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաև համայնքների համար: Հեծանվով երթևեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ տարբերակներից է՝ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաև գումար տնտեսելու և ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է և նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:

Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղևորվել են դեպի Անգլիական այգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ սովորել են տիրապետել հեծանիվ վարելու՝ կարևոր և առողջարար հմտությանը:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18