
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշը կարժենա 3,3 մլն․ ԱՄՆ դոլար
Խոշորագույն ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հնարավորությունը օրերս eBay էլետրոնային հարթակում վաճառվել է 3,3 մլն․ ԱՄՆ դոլարով։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Associated Press կայքից։
Նշենք, որ գնորդը ցանկացել է մնալ անանուն։
Աճուրդից ստացված գումարները կփոխանցվեն Սան Ֆրանցիսկոյում անտունների հարցերով զվաղվող «Glide» բարեգործական հիմնադրամ։
Տեղեկացնենք նաև, որ Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հնարավորությունն արդեն 18 տարի է հանվում է աճուրդի։ 2017 թվականին նրա հետ ճաշել են 2,6 մլն ԱՄՆ դոլարով։