Facebook-ի փոխնախագահը Cambridge Analytica-ի հետ սկանդալից հետո պաշտոնաթող է եղել
Facebook-ի փոխնախագահ Էլիոթ Շրեյջը, ով զբաղվում էր ընկերության քաղաքական և հանրային հաղորդակցության հարցերով, հայտարարել է այդ պաշտոնից հեռանալու մասին։
Այս մասին նա գրել է սոցիալական ցանցի իր էջում․ «Ավելի քան 10 տարի Facebook-ում աշխատելուց հետո ես որոշեցի, որ իմ կյանքում եկել է նոր էջ սկսելու ժամանակը»,-հայտարարել է նա, նշելով, որ իր աշխատանքի յուրահատկությունն իրեն դուր է գալիս, բայց միևնույն ժամաանկ «այն քիչ տեղ է թողնում մյուսների հետ» զբաղվելու համար։
Մարկը (Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ), Շերիլը (ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգ) և ես դա քննարկել ենք վերջերս»,-ավելացրել է փոխնախագահը՝ ընդգծելով, որ հենց այդ մարդիկ են իրեն խնդրել պաշտոնից ազատվելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո մնալ ընկերությունում։
Շրեյջի խոսքով՝ ինքը Facebook-ի իր պաշտոնում կշարունակի աշխատել մինչև «անցումային շրջանը»։ Այդ ընթացքում նա հույս ունի գտնել իրեն փոխարինող։ Հետագայում նախկին փոխնախագահը պատրաստվում է զբաղեցնել Ցուկերբերգի և Սանդբերգի խորհրդականի պաշտոնը, որպեսզի «օգնի իրենց կոնկրետ ծրագրերում»։ «Ես ուրախ եմ օգնել»,- ավելացրել է Ֆրեյջը։
Շրեյջը շնորհակալություն է հայտնել Ցուկերբերգին և Սենդբերգին՝ հետագայում իրեն Facebook-ում աշխատանքի հնարավոություն ընձեռնելու համար։
Facebook-ի փոխնախագահ Շրեյջը, ինչպես նշում է Axios-ի հրապարակումը, վերահսկում էր ընկերության ձեռնարկած քայլերը՝ կապված Cambridge Analytica-ին՝ սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների փոխանցման սկանդալի հետ։ Ըստ պորտալի, հենց նա էր Կոնգրեսում Ցուկերբերգի ելույթի հեղինակը և նա էր նախաձեռնել, որպեսզի Facebook-ը ներողություն խնդրի կատարվածի համար։
Cambridge Analytica-ի դեպքի մասին հայտնի դարձավ մարտ ամսին, “The New York Times” թերթի հրապարակումից հետո։ 2016 թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի շտաբին էր փոխանցվել ֆեյսբուքյան շուրջ 90 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալ։
Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ապրիլին ստիպված Էր ելույթ ունենալ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու ունկնդրումների ժամանակ: Ձեռնարկատերն ամերիկացի օրենսդիրներին հավաստիացրել էր, որ այսուհետև Facebook-ում ավելի խնամքով կվարվեն օգտատերերի անձնական տվյալների հետ։